Artsakhpress

Հասարակական

ԱրՊՀ-ում կազմակերպվել է «Կանանց դերը հակամարտություններում» թեմայով դասընթաց

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության և Կովկասի ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ այսօր Արցախի պետական համալսարանում մեկնարկել են «Կանանց դերը հակամարտություններում» թեմայով երկօրյա դասընթացներ:

ԱրՊՀ-ում կազմակերպվել է «Կանանց դերը հակամարտություններում» թեմայով դասընթաց

ԱրՊՀ-ում կազմակերպվել է «Կանանց դերը հակամարտություններում» թեմայով դասընթաց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դասընթացի մասնակիցներին ողջունել է Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը:
Նա նշել է, որ արդեն ավանդական են դարձել Կովկասի ինստիտուտի կողմից կազմակերպվող ծրագրերին մայր բուհի դասախոսների և ուսանողների մասնակցությունը:
ԱրՊՀ ռեկտորի խոսքով՝ Կովկասի ինստիտուտն իրականացնում է տարբեր ծրագրեր և դրանց շրջանակներում մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Արցախը:
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ տնօրեն Նաիրա Առաքելյանն էլ ասել է, որ ծրագրի հիմնական նպատակն է խաղաղ կարգավորման գործընթացում բարձրացնել կանանց դերը:
«Դասընթացները անցկացվում են Լեռնային Ղարաբաղում հասարակության ներգրավվածության կարողությունների բարձրացում ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Կովկասի ինստիտուտը՝ համագործակցելով Արմավիրի զարգացման կենտրոնի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և ԻՆԹՐԱ հոգեկան առողջության կենտրոնի հետ, Միացյալ Թագավորության կառավարության՝ Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ: Կազմակերպությունն աշխատում է Հայաստանի ողջ տարածքում, այժմ արդեն աշխատելու ենք նաև Արցախում: Երկօրյա դասընթացին կմասնակցեն ինչպես ուսանողներ, այնպես էլ դասախոսներ: Բացի դրանից, Մարտակերտ և Ասկերան քաղաքներում ու Գիշի և Տող համայնքներում կիրականացնենք կանանց կարիքի գնահատման գործընթաց»,- նշել է Ն. Առաքելյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search