Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում բացվել է բժշկական սարքերի, խնամքի և վերականգնողական հարմարանքների խանութ

«Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում այսօր կայացել է «Բարրի» ՍՊ ընկերության կողմից Արցախում բացված «Բարրի կամք» խանութի ապրանքատեսակների ներկայացման շնորհանդեսը:

Ստեփանակերտում բացվել է բժշկական սարքերի, խնամքի և վերականգնողական հարմարանքների խանութ

Ստեփանակերտում  բացվել  է  բժշկական   սարքերի, խնամքի   և   վերականգնողական  հարմարանքների խանութ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Շնորհանդեսին   ընկերության  աշխատակցուհի  Աննա   Խաչատրյանը  ներկայացրել  է «Բարրի»-ի  գործունեությունը  և  պատասխանել  ներկաների  հարցերին:
Ընկերությունն  առաջարկում  է  խնամքի  և  հոգատարության,  գեղեցկության  և  առողջության  ապրանքների, տնային  բժշկական   սարքերի, վերականգնողական  հարմարանքների, տեղաշարժման  միջոցների  և   շատ  այլ  ապրանքների   լայն  տեսականի: Խանութը գտնվում է Ստեփանակերտի  Տիգրան  Մեծ  7  փողոցի  վրա:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   «Բարրի»  ՍՊ   ընկերության    հիմնադիր  Սարգիս  Բադալյանն  ասել է, որ  իրենց   կառույցը  հիմնադրվել  է   1995   թվականին   Ռուսաստանի  Դաշնությունում: 2015  թվականին    խանութը  մասնաճյուղ  է բացել   Երևանում, իսկ  2019-ին այդ  խանութների   թիվը  հասցվել  է  3-ի:
Խոսելով  ապրանքատեսակների  մասին՝  մեր  զրուցակիցը մանրամասնել  է. «Հենաշարժողական   համակարգի պաթոլոգիական հիվանդությունների, վնասվածքների  և  հիվանդությունների  առաջացումը  կանխելու   համար առաջարկում  ենք օրթոպեդիկ կոշիկներ, օրթոպեդիկ ստելկաներ, կեցվածքի  շտկիչներ, ողնաշարի  համար   կորսետներ, օրթեզներ  և  այլն:  Մենք  ներկայացնում  ենք  տեղարժման  միջոցների  վաճառք-վարձույթ, այդ  թվում՝ սայլակներ  հաշմանդամների  համար, քայլակներ, ետնաքայլակներ ՄՈՒԿ (մանկական   ուղեղային  կաթված)  ունեցող  երեխաների  համար, ձեռնափայտեր, թևատակի  և  արմնկային   հենակներ:  Ունենք  նաև  տան  համար   անհրաժեշտ  բժշկական   տեխնիկա՝ տոնոմետրեր, ջերմաչափներ, ինհալյատոներ, գլյուկոմետրեր, ախտորոշման ապրանքներ, կանխարգելման, բուժման  և  այլնի  համար: Բացի  այդ,  նաև  ներայացված  են  հիմալայան  աղից  պատրաստված    աղե  լամպեր,  քաշի անալիզատորներ  և  յուրաքանչյուրի  նախասիրության  համար այլ  բազմազան  ապրանքատեսականի:  Ընդունում  ենք  նաև  պատվերներ: Ապրանքատեսակների  գները թե՛  Երևանում  և  թե՛   Ստեփանակերտում   նույնն  են:  Մենք  պատրաստ  ենք  Արցախում  ևս   համագործակցելու առողջապահության և   սոցիալական   ոլորտների,  հասարակական  կազմակերպությունների  և իրականացնելու     բարեգործական   մի  շարք  ծրագրեր»:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ կոնգեսական Ջեքի Սփիրն ու Քիմ Քարդաշյանը համատեղում են Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վրաստանում հայ վարորդներին հարվածել են, վնասել բեռնատարները, դեսպանատունը մանրամասներ է հաղորդում

1997թ.-ին գլխիվայր շուռ տվեցին ժողովրդի քվեն, բայց ժամանակները փոխվել են. Արթուր Թովմասյանը ողջախոհության կոչ է անում

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Անտրամաբանական է մարդուն օժտել ընտրվելու իրավունքով, միևնույն ժամանակ չանդրադառնալ նրա ընտրելու իրավունքին. Աշոտ Ղուլյանը՝ Սամվել Բաբայանի՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկի մասին

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search