Առնվազն 12 մարդ Է զոհվել Չինաստանի հարավ-արեւմուտքի Սիչուանի նահանգում տեղի ունեցած երկրաշարժից, 134 հոգի տարբեր վնասվածքներ Է ստացել: Այս տվյալները ներկայացրել Է Շանհայի «Պենպայ» լրատվական պորտալը՝ հղում անելով նահանգի Արտակարգ իրավիճակների վարչությանը: