Artsakhpress

Միջազգային

Վաշինգտոնը հավելյալ հազար զինվորական կուղարկի Մերձավոր Արեւելք

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հավանություն Է տվել Մերձավոր Արեւելք լրացուցիչ հազար զինվորական ուղարկելուն:

Վաշինգտոնը հավելյալ հազար զինվորական կուղարկի Մերձավոր Արեւելք

Վաշինգտոնը հավելյալ հազար զինվորական կուղարկի Մերձավոր Արեւելք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱյդ մասին ասված Է Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության կայքում:

Որոշումն ընդունվել Է Օմանի ծոցում նավթատար նավերի վրա Իրանի հարձակման վերաբերյալ Վաշինգտոնի մեղադրանքների կապակցությամբ: Զինվորականների ուղարկումը կկատարվի «պաշտպանողական նպատակներով», հավաստիացրել են Պենտագոնում:

«Միացյալ Նահանգները հակամարտություն չի փնտրում Իրանի հետ: Այսօր միջոցներ են ձեռնարկվում մեր զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար, որոնք աշխատում են տարածաշջրանում, եւ մեր ազգային շահերը պաշտպանելու համար»,- նշվում Է հաղորդագրության մեջ:
Հունիսի 17-ին Jerusalem Post-ը, վկայակոչելով ՄԱԿ-ին առընթեր արեւմտյան դիվանագետների, հայտնել Է, որ Վաշինգտոնը պլանավորում Է սահմանափակ հարված հասցնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտներից մեկին: Նաեւ նշվել Է, որ ԱՄՆ-ը ցանկանում Է ընդլայնել ռազմական ներկայությունը Մերձավոր Արեւելքում եւ ավելի շատ զինվորներ ուղարկել այդ 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Search