Artsakhpress

Հասարակական

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Հունիսի 18-ին ժամը 07:42-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ շրջանի Բերքաձոր համայնքի մոտակայքում, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ ահազանգով ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով:  Տեղ հասնելուց պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի Գ. Լուսավորիչի  84 հասցեի բնակիչ Կ. Բ.-ն (ծնվ. 1997 թ.)  իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:
 
ՃՏՊ-ի հետևանքով տուժած ուղևոր՝ Ստեփանակերտ քաղաքի Գ.Լուսավորիչի 76 հասցեի բնակիչ՝ Վ. Գ.-ն  (ծնվ. 1996թ.) տեղափոխել է քաղաք Ստեփանակերտ՝ զինվորական հոսպիտալ: ՃՏՊ-ի հետևանքով տուժած վարորդ Կ. Բ.-ին և ուղևորներ՝ Ստեփանակերտ քաղաքի Մ.Գոշ 10 հասցեի բնակիչ՝ Ա. Բ.-ին  (ծնվ. 1994թ.) և Ստեփանակերտ քաղաքի Մ. Բաղրամյանի 15 հասցեի բնակիչ Բ. Մ.-ին (ծնվ. 1953թ.) փրկարարները ցուցաբերել են օգնություն և տեղափոխել Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
 
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` ՃՏՊ-ի հետևանքով տուժած Ա. Բ.-ն հիվանդանոցում մահացել է, իսկ մնացած տուժածների առողջական  վիճակը գնահատվում է միջին ծանրության:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հունիսի 18-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել ՊԲ  հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված  Արայիկ Էրիկի Բալասանյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ վնասվածքներ ստացած զինծառայողը ժամը 09:00-ի սահմաններում մահացել է հիվանդանոցում: 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:


     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search