Artsakhpress

Միջազգային

«Սիրիան Թուրքիայի հետ ռազմական բախում չի ցանկանում». Սիրիայի արտգործնախարար

Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը Չինաստանի արտգործնախարարի հետ հանդիպման արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Սիրիան Թուրքիայի հետ ռազմական բախում չի ցանկանում:

«Սիրիան Թուրքիայի հետ ռազմական բախում չի ցանկանում». Սիրիայի արտգործնախարար

«Սիրիան Թուրքիայի հետ ռազմական բախում չի ցանկանում». Սիրիայի արտգործնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, գրում է ria.ru-ն:
«Առաջին հերթին մենք մեր և թուրք զինվորների միջև պատերազմ չենք ցանկանում: Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է»,- ասել է Մուալլեմը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Անկարան Սիրիայի Իդլիբ քաղաքում իր դիտակետերի նկատմամբ հարձակման դեպքում պատասխան կտա:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Իդլիբում իր դիտակետերից մեկի ուղղությամբ արձակված կրակոցի մասին: Կրակոցն արձակվել էր Սիրիայի կառավարական բանակի հսկողության տակ գտնվող տարածքից, ինչի հետևանքով 3 թուրք զինվորական թեթև վնասվածքներ էր ստացել:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Search