Artsakhpress

Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ Է արել ոչ մի րոպե չկորցնել կլիմայական ճգնաժամի լուծման գործում

Կլիմայի հետ կապված խնդիրներն անհապաղ լուծում են պահանջում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ Է արել ոչ մի րոպե չկորցնել կլիմայական ճգնաժամի լուծման գործում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ Է արել ոչ մի րոպե չկորցնել կլիմայական ճգնաժամի լուծման գործում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱյդ մասին ասված Է այն ուղերձում, որը ՄԱԿ-ի գխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հղել Է անվտանգության հարցերը տնօրինող բարձրաստիճան ներկայացուցիչների տասներորդ միջազգային հանդիպման մասնակիցներին: Հունիսի 18-ին տեքստն ընթերցել Է գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Հակաահաբեկչական վարչության ղեկավար Վլադիմիր Վորոնկովը:
«Գլոբալ կլիմայական ճգնաժամը հարցականի տակ Է դնում մեր բուն գոյությունը եւ հավասար չափով վերաբերում Է ինչպես անվտանգության հարցերին, այնպես Էլ զարգացման հարցերին: Այդ հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ Է ավելի վճռական քաղաքական կամք, չի կարելի կորցնել ոչ մի րոպե»,- ասված Է գլխավոր քարտուղարի ուղերձում: Գուտերիշի խոսքով՝ հենց այդ պատճառով Է ինքը կլիմային նվիրված ՄԱԿ-ի գագաթնաժողով հրավիրել սեպտեմբերի 23-ին: «ՄԱԿ-ի երկրների ղեկավարներին խնդրում եմ կոնկրետ պլաններ հնչեցնել այնտեղ: Ոչ մի երկիր չի կարող միայնակ հաղթահարել այդ խնդիրները»,- ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Նարեկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հայտնի է դարձել Երևան - Մոսկվա չվերթի ինքնաթիռի սրահում տեղի ունեցած միջադեպի պատճառը

Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ինչ վտանգներ ունի տարիքը փոփոխող FaceApp ծրագրի օգտագործումը

Search