Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ Վրաստանի և Ադրբեջանի կողմից իրականացվող համատեղ ռազմավարական նախագծերը համապատասխանում են ԱՄՆ-ի, Եվրամիության և հարևան Թուրքիայի շահերին:
«Մենք չենք կարող փչացնել հարաբերությունները մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ՝ Ադրբեջանի հետ». Վրաստանի ԱԳՆ
Զալկալիանին անդրադարձել է նաև Վրաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերով համատեղ հանձնաժողովի գործունեությանը:
«Երկու երկրների միջև սահմանին վերաբերող բանակցություններն իրենց ռազմավարությունն ու հաջորդականությունն ունեն: Վրաստանի կառավարությունը գաղտնի բանակցություններ վարելու մտադրություն չունի: Սահմանի հարցում կարևոր է, որ կողմերը փոխըմբռնման գան»,- նշել է նախարարը: