Artsakhpress

Սպորտ

Ֆրանսիայում ձերբակալվել է ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին

Ֆրանսիայում 2022թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկրի ընտրության հարցում հնարավոր կոռուպցիոն խախտումների գործով հետաքննության շրջանակում ձերբակալվել է ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին:

Ֆրանսիայում ձերբակալվել է ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին

Ֆրանսիայում ձերբակալվել է ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, գրում է  Mediapart-ը:

Պարբերականի տվյալներով՝ ձերբակալությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Հետաքննության շրջանակում հարցաքննվել է նաև ֆրանսիացի քաղաքական գործիչ Կլոդ Գեանը, որը Նիկոլա Սարկոզիի պաշտոնավարման օրոք նախարարների կաբինետի անդամ է եղել:

Հիշեցնենք, որ 2010թ.-ի դեկտեմբերին ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստի արդյունքում որոշվել էր 2022թ.-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը տալ Քաթարին: Շուտով անգլիական լրատվամիջոցներում սկսել էին ընտրության ժամանակ հնարավոր կոռուպցիայի վերաբերյալ լուրեր շրջանառվել:

ՖԻՖԱ-ն հանձնարարել էր հետաքննություն անցկացնել անկախ հանձնաժողովի հնարավոր կոռումպացման փաստի առթիվ: 2014թ.-ին հայտարարվել էր, որ կոռուպցիայի վերաբերյալ ապացույցներ չեն հայտնաբերվել:


     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search