Artsakhpress

Միջազգային

ՀԱՀ-ում հայտնաբերել են 8 հազար տարեկան ժայռապատկերներ

Ֆրի Սթեյթ համալսարանից հարավաֆրիկացի գիտնականները Յոհաննեսբուրգից 120 կմ հեռավորությամբ գտնվող Վրեդեֆորտ հարվածային խառնարանի ուսումնասիրման ժամանակ հայտնաբերել են ժայռապատկերներ, որոնց տարիքը կազմում է մոտ 8 հազար տարեկան:

ՀԱՀ-ում հայտնաբերել են 8 հազար տարեկան ժայռապատկերներ

ՀԱՀ-ում հայտնաբերել են 8 հազար տարեկան ժայռապատկերներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՊատկերները հայտնաբերվել են երկնաքարային խառնարանում, որի տրամագիծը կազմում է մոտ 300 կմ: Կարծիք կա, որ այն առաջացել է մինչեւ 10 կմ տրամագծով երկնաքարի հարվածի հետեւանքով, հայտնում է Nes.am-ը:
Վիթխարի խառնարանը մարդու ուշադրությունն է գրավել դեռեւս հնադարում: Հնարավոր է, որ այն ծիսական մեծ նշանակություն է ունեցել: Այս մասին են վկայում խառնարանում գտնված բազմաթիվ ժայռապատկերները: Դրանք հիմնականում կոնդանիների պատկերներ են: Քարերի վրա, մասնավորապես, պահպանվել են հստակ տարբերակվող այծքաղի եւ գետաձիու պատկերներ: Դրանից բացի, մեծ թվով քարերի վրա հին վարպետները փորել են հանելուկային խորացումներ: Գիտնականների կարծիքով՝ այս աշխատանքների հեղինակներն են եղել հոյ-սան աֆրիկյան ժողովրդի ներկայացուցիչները, որը մարդու ժամանակակից ճյուղը ներկայացնող հնագույն էթնիկ խմբերից մեկն է:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Search