Artsakhpress

Հասարակական

Արցախի մի խումբ երիտասարդներ մասնակցել են Հարավային Օսիայում կազմակերպված համաժողովին (լուսանկարներ)

Արցախցի մի խումբ երիտասարդներ հունիսի 11-14-ը Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխիվալում մասնակցել են ռուս-օսիական համաժողովին:

Արցախի մի խումբ երիտասարդներ մասնակցել են Հարավային Օսիայում կազմակերպված համաժողովին (լուսանկարներ)

Արցախի   մի  խումբ  երիտասարդներ    մասնակցել  են   Հարավային   Օսիայում  կազմակերպված  համաժողովին (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել  է  ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության    փոխնախարար  Գայանե  Գրիգորյանը:
Նա  նշել  է, որ  համաժողովի    թեմաները  վերաբերում  էին     միջազգային   երիտասարդական  համագործակցության   ընդլայնմանը, երիտասարդների  հայրենասիրական դաստիարակության  զարգացմանը  և  «Network» կապի ծառայության   ուսուցմանը:
Համաժողովին    Արցախից  Գայանե  Գրիգորյանի  գլխավորությամբ մասնակցել  են   նորաստեղծ  հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներ  և   ուսանողներ: Ընդհանուր  առմամբ՝  համաժողովին  մասնակցել  է  Ռուսատանի   Դաշնությունից, Դոնեցկի   և   Լուգանսկի   Ժողովրդական հանրապետություններից, Մերձդնեստրի  Մոլդովական Հանրապետությունից, Աբխազիայից, ինչպես  նաև   Հյուսիսային  և  Հարավային  Օսիայից  շուրջ  100  երիտասարդ:
Ըստ  Գ.  Գրիգորյանի՝  համաժողովն  անցել  է  շատ  հետաքրքիր  ու   բովանդակալից. եղել  են    մշակութաժամանցային   և  կրթական  միջոցառումներ, էքսկուրսիաներ   և  այլն: Մշակութային  միջոցառումների  ընթացքում  համաժողովի  մասնակիցները  այցելել   են  Հարավային  Օսիայի  պատմամշակութային   վայրեր՝  այնտեղ   կազմակերպելով  տարբեր  միջոցառումներ, որոնց  ընթացքում  ցուցադրել  են     Հարավ-օսիական    ազգային  երգեր  ու  պարեր,  խաղեր,  պատրաստել  և  համտեսել ավանդական   ուտեստներ   և այլն:
«Առաջին  օրը  մենք  եղել  են  Հր. Օսիայի  Ազգային թանգարանում, ինչպես  նաև   այցելել   Զագինա  գյուղի  ամրոցային  համալիր: Համաժողովի   պաշտոնական  բացումը  տեղի  է ունեցել  Ցխինվալիի  պետական-դրամատիկական թատրոնի  շենքում: Նույն  օրը  տեղի  է ունեցել   նաև  Արցախում    հունիսի  1-9-նն անցկացված  ConiFA-2019-ի   չեմպիոնի  տիտղոսը  նվաճած   Հարավային  Օսիայի  ֆուտբոլային  թիմի   դիմավորման    և  պարգևատրման   արարողությունը: Համաժողովի  շրջանակներում   հանդիպումներ  ենք  ունեցել   Հարավային  Օսիայի     մշակույթի  նախարար  Ժաննա  Զասիևայի  հետ, քննարկել  մշակութային   մի  շարք  ծրագրեր, ինչպես  նաև  խոսել   մեր   հետագա  համագործակցության  մասին: Հանդիպումներ  ենք  ունեցել  նաև  Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովի,  արտաքին  գործերի  նախարար  Դմիտրի Մեդոևի  հետ: Ի  դեպ,  Անատոլի  Բիբիլովը  ջերմ   խոսքեր  է  արտահայտել  Արցախում    բարձր  մակարդակով   կազմակերպված  ConiFA-2019 Եվրոպայի   առաջնության մասին: Մենք  էլ  մեր  հերթին ենք  շնորհակալություն    հայտնել  նրանց՝  մեր  հանդեպ  ունեցած  հարգալից  և   ջերմ  վերաբերմունքի  համար»,-ավելացրել  է  Գ.  Գրիգորյանը:
Նա   տեղեկացրել  է  նաև, որ  համաժողովի  մասնակից  պատվիրակության  կազմերի   ղեկավարները  հանդիպել  են   Հարավային  Օսիայի  սպորտի, երիտասարդության  հարցերի  և տուրիզմի    կոմիտեի  նախագահ  Սերգեյ   Զասեևի  հետ,  քննարկել     երիտասարդության  համագործակցությանը  վերաբերող  գործնական  հարցեր:
Մեր  զրուցակցի  խոսքով՝    համաժողովն   ստեղծել  է  բարենպաստ  պայմաններ՝  կապեր   հաստատելով  և  համագործակցելով    տարբեր  երկրների  երիտասարդության  և   պատասխանատու   մարմինների  ներկայացուցիչների     հետ:  
Ֆորումի ընթացքում  Արցախի  պատվիրակությունը    բացահայտել  է Հարավային  Օսիա  երկիրը, նրա հյուրասեր  ու  հարգալից    ժողովրդին,  որոնք  ունեն    հետաքրքիր  ավանդույթներ, հարուստ  մշակույթ:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում Հարավային  Օսիայի    նախագահին, կառավարության  ներկայացուցիչներին, համաժողովի  կազմակերպիչներին, կամավորականներին իրենց  բարի  վերաբերմունքի  և  ուշադրության  համար»,-ընդգծել  է  Գ.  Գրիգորյանը:
Արցախի  պատվիրակության    անդամները  մեզ  հետ  զրույցում    իրենց  գոհունակությունն   են   հայտնել   Հարավային  Օսիայի   ժողովրդին:
Նրանք   մեծ   տպավորություններ  են  ստացել   համաժողովից,  ձեռք  բերել  նոր ծանոթություններ   ու  անմոռանալի  հիշողություններ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search