Artsakhpress

Քաղաքական

Ղազախստանում հայերի դեմ Ադրբեջանն ապատեղեկատվական հնարքների է դիմում. գործի են դրվել կեղծ կայքերը

Ադրբեջանն օգտագործում է ապատեղեկատվական հնարքներ հայերի դեմ Ղազախստանում։

Ղազախստանում հայերի դեմ Ադրբեջանն ապատեղեկատվական հնարքների է դիմում. գործի են դրվել կեղծ կայքերը

Ղազախստանում հայերի դեմ Ադրբեջանն ապատեղեկատվական հնարքների է դիմում. գործի են դրվել կեղծ կայքերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունիսիԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դրան հնարավոր է եղել ականատես լինել վերջերս Ղազախստանի նորընտիր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հարցազրույցից հետո, երբ Ադրբեջանը, դիմելով ապատեղեկատվության և օգտագործելով կեղծ «հայկական» կայքեր, փորձեց ազդեցություն ունենալ Ղազախստանի հասարակական շրջանակների վրա՝ ձևավորելով հայերի հանդեպ բացասական վերաբերմունք։
Այդ նպատակով նրանք կեղծ «հայկական» կայքում կեղծ «հայ» ազգանուն ունեցող խմբագրի միջոցով հրապարակել են հոդված, որը վիրավորական արտահայտություններ է պարունակում ղազախ ժողովրդի հանդեպ։
Ամբողջ հասանելի տեղեկատվությունը և այդ հրապարակումների հղումները ներկայացվում են ստորև։ 
Հունիսի 9-ին Ղազախստանի նախագահ ընտրվելուց հետո տեղական և միջազգային ԶԼՄ ներկայացուցիչներին ընտրությունների արդյունքները ներկայացնելու նպատակով՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդես եկավ մամուլի ասուլիսով։ 
Ղազախստանի նախագահը, պատասխանելով «Голос Армении» թերթի հայ թղթակցի հարցին, նշեց, որ մեծ համակրանքով է վերաբերվում Հայաստանի Հանրապետությանը, օրեր առաջ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատել հստակ ծրագրերով երկկողմ համագործակցությունը ակտիվացնելու ուղղությամբ: «Հայաստանի հետ մենք շատ ընդհանուր բաներ ունենք պատմության և նույնիսկ լեզվի տեսանկյունից: Այդ իսկ պատճառով ես լավատես եմ ապագա համագործակցության մասով, մեր կողմից, Ղազախստանի կողմից, անկասկած, ձեռնարկվելու է հնարավոր ամեն ինչ՝ երկկողմ համագործակցությունը բոլոր միջոցներով ամրապնդելու նպատակով», - նշել է Տոկաևը։ 
Ղազախստանի նախագահի մեկնաբանությունը լայն արձագանք ստացավ ադրբեջանական մամուլում։ Ադրբեջանական քարոզչամեքենան, անմիջապես օգտվելով այդ առիթից, սկսեց ապատեղեկատվություն տարածել սեփական և ղազախստանյան հասարակությունների շրջանում իր քարոզչական, որպես հայկական աղբյուր ներկայացող տխրահռչակ Armenianreport.com կայքի միջոցով, որի համաձայն՝ իբր հայ հեղինակը «վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս ղազախ ժողովրդի հանդեպ»՝  ի պատասխան Տոկաևի հայտարարության: Անհրաժեշտ է ընդգծել, որ գրեթե միաժամանակ այս թեմայով հայերի նկատմամբ ատելություն սերմանող նյութեր տարածեցին նաև մի շարք այլ ադրբեջանական աղբյուրներ՝ «Yenicag.Ru - Новая Эпоха» պորտալը, Minval.az կայքը Axar.az կայքը և այլն:
Այնուհետև, կեղծ հայկական կայքի հոդվածն արտատպելով՝ ադրբեջանական քարոզչամեքենան սկսեց տարածել այդ ապատեղեկատվությունը՝ վերնագրելով այն այսպես կոչված «հայերի պատասխանը Տոկաևին» անունով:
Միևնույն ժամանակ այս նյութերն ակտիվ շարունակվում են տարածվել ղազախստանյան հասարակության շրջանակներում, սոցիալական ցանցերում: Դա անթույլատրելի է, որովհետև դրանով իսկ ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է իր փորձերը՝ սեպ խրելու հայ-ղազախական բարեկամական հարաբերությունների մեջ:
Armenianreport.com աղբյուրը ադրբեջանական քարոզչական կայք է: Փորձագետը մանրամասն հիմնավորել է դա դեռ տարիներ առաջ: Այս դեպքում բավարար է միայն նկատել, թե ով է արտատպում ապատեղեկատվությունը՝ նյութը վերնագրելով, թե հայ քարոզչամեքենան պատասխանել է Տոկաևին:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search