Artsakhpress

Միջազգային

Զելենսկին ՌԴ-ից գազի տարանցման պահպանումը համարել Է Էներգետիկական անվտանգության երաշխիք

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինական տարածքով ռուսական բնական գազի տարանցման պահպանումը համարել Է Ուկրաինայի եւ Եվրոպայի Էներգետիկական անվտանգության երաշխիքը:

Զելենսկին ՌԴ-ից գազի տարանցման պահպանումը համարել Է Էներգետիկական անվտանգության երաշխիք

Զելենսկին ՌԴ-ից գազի տարանցման պահպանումը համարել Է Էներգետիկական անվտանգության երաշխիք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունիսիԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, ինչպես հայտնել Է ՏԱՍՍ-ը, նա հայտարարել Է Բեռլինում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած հանդիպման արդյունքներին նվիրված ճեպազրույցում:
«Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման պահպանումը, ուկրաինական պահեստարաններում դրա կուտակումը ե՛ւ Ուկրաինայի, ե՛ւ Եվրոպայի Էներգետիկական անվտանգության երաշխիքն Է: Դա արդար եւ անվտանգ եվրոպական գազի շուկայի պահպանման քաղաքակիրթ մեթոդ Է»,-ասել Է նա: Զելենսկին հայտնել Է, որ Մերկելի հետ քննարկել Է «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագիծը՝ ընդունելով, որ դրա վերաբերյալ պետությունների դիրքորոշումները «տրամագծորեն միմյանցից տարբերվում են»:
«Հյուսիսային հոսք-2» նախագծի վերաբերյալ մեր դիրքորոշումները տրամագծորեն հակառակ են,-ասել Է նա:-Միեւնույն ժամանակ մենք շնորհակալ ենք նման ոչ դյուրին հարցի շուրջ Գերմանիայի հետ առարկայական երկխոսություն վարելու պատրաստակամության համար»:
Նա վստահություն Է հայտնել, որ գազի տարանցման վերաբերյալ պայմանագրի ստորագրման նպատակով բանակցությունները հաջողությամբ կպսակվեն: «Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս մեր խմբերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, եւ ես վստահ եմ, որ մենք համաձայնության կգանք, եւ ոչ ոք Ուկրաինայի ձեռքերը չի ոլորի»,-ասել Է Զելենսկին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Search