Artsakhpress

Միջազգային

Դեմիրթաշը բանտից կոչ է արել Ստամբուլի ընտրություններում սատարել ընդդիմադի թեկնածու Իմամօղլուին

Թուրքիայում ձերբակալված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը Twitter-ի պաշտոնական էջում գրառում է արել Ստամբուլում կայանալիք ընտրությունների մասին:

Դեմիրթաշը բանտից կոչ է արել Ստամբուլի ընտրություններում սատարել ընդդիմադի թեկնածու Իմամօղլուին

Դեմիրթաշը բանտից կոչ է արել Ստամբուլի ընտրություններում սատարել ընդդիմադի թեկնածու Իմամօղլուին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունիսիԱՐՑԱԽՊՐԵՍ: Դեմիրթաշը կոչ է արել հունիսի 23-ին կայանալիք Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում աջակցել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուին, փոխանցում է ermenihaber-ը:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Այսօրվա համար հավատում ենք, որ պետք է աջակցություն ցուցաբերվի Իմամօղլուին, քանի որ մենք միասին ենք լավ: Առանց HDP-ի, HDP-ին անտեսելով ոչինչ չի կարող բավականաչափ լավ լինել: Ոմանք թող արդեն հասկանան, որ ուժով ոչ մի բան լավ չի լինում»:
Ստամբուլի ընտրություններում ընդդիմադիր թեկնածուի կարգախոսն է` «Ամեն ինչ լավ է լինելու»:
Հիշեցնենք, որ Սելահաթթին Դեմիրթաշը 2016թ. նոյեմբերից գտնվում է բանտում: Նա մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններին նույնպես HDP-ի ընտրողներին կոչ էր արել այն շրջաններում, որտեղ HDP-ն թեկնածու չի առաջադրել, քվեարկել ընդդիմադիր  թեկնածուների օգտին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Նարեկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հայտնի է դարձել Երևան - Մոսկվա չվերթի ինքնաթիռի սրահում տեղի ունեցած միջադեպի պատճառը

Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search