Artsakhpress

Միջազգային

Թուրքիան մեղադրում է Վաշինգտոնին

ԹուրքիանԱՄՆ-ին մեղադրել է նրանում, որ Վաշինգտոնը որպես դաշնակից չի գործում:

Թուրքիան մեղադրում է Վաշինգտոնին

Թուրքիան մեղադրում է Վաշինգտոնին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունիսիԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այս ամսվա սկզբին ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի կողմից ուղարկված նամակի «ձեւակերպումը եւ մոտեցումը» «չի արտացոլում դաշինքի ոգին եւ մտահոգություն է առաջացնում», փոխանցում է news.am-ը:
Նախարարությունը նշել է, որ Թուրքիայի՝ ռուսական C-400 համակարգը ձեռք բերելու վերաբերյալ նախկինում «հայտնի» դիրքորոշումը մանրամասն ներկայացված է   ամերիկյան կողմի պատասխանում:
Շանահանի նամակում զգուշացում կա այն մասին, որ Անկարան պետք է մինչեւ հուլիսի 31-ը հրաժարվի С-400-ի գնումից, հակառակ դեպքում Թուրքիան կբացառվի վերջին սերնդի  F-35 կործանիչների ծրագրից:
Թուրքիայի ՊՆ հայտարարությունում ընդգծվում է փոխադարձ հարգանքի, բարեկամության եւ ջանքների վրա հիմնված երկխոսության շարունակման կարեւորությունը, որն  ուղղված  է խնդիրների պատշաճ լուծման որոնմանը:
Ակնկալվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի վերջին Ճապոնիայում G20-ի շրջանակում կհանդիպի իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Search