Artsakhpress

Միջազգային

Կիպրոսը Թուրքիայի նկատմամբ ԵՄ կոշտ դիրքորոշման հույս ունի

Կիպրոսը հույս ունի, որ ԵՄ-ը կոշտ դիրքորոշում կզբաղեցնի Թուրքիայի նկատմամբ՝ կապված Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի գործողությունների հետ:

Կիպրոսը Թուրքիայի նկատմամբ ԵՄ կոշտ դիրքորոշման հույս ունի

Կիպրոսը Թուրքիայի նկատմամբ ԵՄ կոշտ դիրքորոշման հույս ունի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունիսիԱՐՑԱԽՊՐԵՍ: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը նշել է, որ լավատես չէ այն հարցում, որ Թուրքիան կփոխի իր մարտավարությունը, սակայն ակնկալում է, որ Բրյուսելը կոշտ դիրքորոշում կզբաղեցնի այդ խնդրի լուծման ժամանակ:
«Հուսով եմ՝ ԵՄ-ը վճռական կլինի առավել ուժեղ ուղերձ հղելու հարցում: Դա մեր նպատակն է»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Կիպրոսի նախագահը:     
Թուրքիան հորատման նավ է ուղարկել Կիպրոսի ափերի մոտ՝ պնդելով, որ այն պաշտպանում է այսպես կոչված թուրք-կիպրացիների շահերը:
Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում բնական գազի խոշոր հանքավայրեր են հայտնաբերվել: 2011 թվականին ամերիկյան Noble Energy ընկերությունը հայտնաբերել է, մասնավորապես, «Աֆրոդիտա» հանքավայրը, որի պաշարները գնահատվում են գրեթե 140 մլրդ խորանարդ մետր:
Անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է թուրք-կիպրացիների շահերը պաշտպանելու պատրաստակամության մասին: Հունիսի 10-ին Կիպրոսի Հանրապետության իշխանությունները թուրքական «Ֆաթիհ» հորատման նավի անձնակազմի անդամների ձերբակալման կարգադրագիր են տվել: կալանքի սպառնալիքի տակ է հայտնվել 25 մարդ, այդ թվում՝ հորատման նավի անձնակազմն ու թուրքական պետական նավթային TPAO (Turkish Petroleum Corporation) ընկերության աշխատակիցներ:   

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Search