Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի պատվիրակությունները առեւտրական բանակցությունների հերթական փուլը կսկսեն հունիսի 19-ին. Թրամփ

ԱՄՆ-ի եւ Չինաստանի ներկայացուցիչները առեւտրական բանակցությունների հերթական փուլը կսկսեն հունիսի 19-ին:

ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի պատվիրակությունները առեւտրական բանակցությունների հերթական փուլը կսկսեն հունիսի 19-ին. Թրամփ

ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի պատվիրակությունները առեւտրական բանակցությունների հերթական փուլը կսկսեն հունիսի 19-ին. Թրամփ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունիսիԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է ամերիկյան վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը հունիսի 18-ին լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ: «Հունիսի 19-ից մեր թիմերն սկսում են բանակցություններն առեւտրական գործարքի շուրջ: Տեսնենք՝ ինչ տեղի կունենա: Չինաստանը ցանկանում Է գործարք կնքել, մենք ցանկանում ենք գործարք կնքել, բայց գործարքը պետք Է լավը լինի բոլոր կողմերի համար»,- նշել Է պետության ղեկավարը:
Նա նաեւ հայտնել Է, որ երեքշաբթի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ կայացած հեռախոսազրույցը տեւական Էր: «Ես շատ լավ հարաբերություններ ունեմ նախագահ Սիի հետ: Կարծում եմ՝ մենք առեւտրական գործարք կնքելու շանս ունենք»,- նշել Է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը:
Խոսելով G20-ի գագաթնաժողովի հարթակներում Չինաստանի նախագահի հետ պլանավորված հանդիպման մասին, որը կկայանա Օսակայում հունիսի վերջին, նա ասել Է, թե բանակցությունները «կարող են շատ լավ ընթանալ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search