ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման առնչությամբ հուլիսին Անկարայի դեմ պատժամիջոցների 3 փաթեթ սահմանելու հնարավորությունը:
ԱՄՆ-ն կարող է հուլիսին Թուրքիայի դեմ С-400-ների գնման համար խիստ պատժամիջոցներ սահմանել. Bloomberg
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ իրազեկ աղբյուրներին հղումով, փոխանցում է tert.am-ը:
Գործակալության տվյալներով՝ պատժամիջոցների ամենալուրջ փաթեթը, որը քննարկվում է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի, Պետքարտուղարության և Ֆինանսների նախարարության կողմից, «խարխլում է Թուրքիայի՝ առանց այդ էլ դժվար ժամանակներում գտնվող տնտեսությունը»:
Ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը հայտարարել էր, որ չի հրաժարվի C-400-ների ձեռքբերումից, որի առաջին խմբաքանակը նախատեսվում է երկիր մատակարարել հուլիսի առաջին կեսին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի մատակարարման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որը Ռուսաստանից այդ կարգի զենիթահրթիռային համակարգեր ձեռք կբերի:
Օրերս Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ռուսական համալիրները ՆԱՏՕ-ի համար վտանգ չեն ներկայացնում, և Թուրքիան այդ մասին բազմիցս հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին: Նախարարն ընդգծել էր, որ С-400-ների ձեռքբերումը կապված է երկրի օդային տարածությունը պաշտպանելու խիստ անհրաժեշտության հետ: