Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է Գրինվիչի թագավորական աստղադիտարանի կազմակերպած Astronomy Photographer of the Year լուսանկարչական մրցույթին մասնակցող և տարբեր անվանակարգերում հաղթանակի հավակնող կադրերի կարճ ցանկը:
Առեղծվածային գեղեցկություն. ուշագրավ կադրեր, որոնք հավակնում են տարվա լավագույն աստղագիտական լուսանկարի կոչմանը (ֆոտոշարք)
Աստղագիտության տարվա լուսանկարիչ մրցույթն անցկացվում է 8-րդ անգամ: Ժյուրին պետք է որոշի 10-ից ավելի անվանակարգում հաղթողներին: Գլխավոր մրցանակակրի անունը կհայտարարվի սեպտեմբերի 12-ին: Նա կստանա 10 000 ֆունտ ստերլինգ:
Մինչդեռ մյուս անվանակարգերում հաղթող լուսանկարները, ինչպես նաև կարճ ցանկում ներառված կադրերը սեպտեմբերի 13-ից ցուցադրության կհանվեն թանգարանում: