ՀՀ նախագահի հրամանագրով Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար:
Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Ռուստամ Բադասյանին նշանակել արդարադատության նախարար»,-ասված է հրամանագրում:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական էր տվել Արտակ Զեյնալյանը: