Artsakhpress

Հասարակական

Գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել. կյանքին վտանգ չի սպառնում

Այսօր ժամը 12:48-ին ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Հադրութի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ շրջանի Տող համայնքի տարածքում խաղողի այգում աշխատանքներ կատարելիս, դեռևս չպարզված հանգամանքներում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից բեկորային վնասվածքներ է ստացել Մեծ Թաղեր համայնքի բնակիչ 1985 թվականի ծնված Արարատ Մարգարյանը:

Գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել. կյանքին վտանգ չի սպառնում

Գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել.  կյանքին  վտանգ չի  սպառնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունիսիԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի  օպերատիվ  հերթապահ  Արթուր  Մարտիրոսյանը:
Նա    նշել  է, որ   դեպքից  անմիջապես  հետո   հիվանդին  տեղափոխել   են   Հանրապետական  բժշկական  կենտրոն:
Ա.  Մարտիրոսյանը   կոչ  է  արել  բնակչությանը, որ   չպարզված  զենք-զինամթերքի    հայտնաբերման  դեպքում    ձեռք  չտալ  և   անհապաղ    զանգահարել  911   կամ  112   հեռախոսահամարներին:
Հանրապետական  բժշկական  կենտրոնի   վիրաբույժ    Արամայիս   Գրիգորյանից  փորձել  ենք  պարզել հիվանդի վիճակի  մասին:
Ըստ  բժշկի՝   տուժածին    հանրապետական  բժշկական   կենտրոն  են  հասցրել  շտապ  բժշկական  օգնության  մեքենայով:
«Անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունում տուժածին   ցուցաբերվել  է  վնասվածքների  վիրաբուժական    մշակում: Հիվանդը  վնասվածքներ  է  ստացել  կրծքավանդակի, որովայնի  խոռոչի    շրջանում, ինչպես  նաև  բազմաբեկորային  վնասվածքներ՝ երկու  ստորին  վերջույթներում: Բարեբախտաբար,  կրծքավանդակի    և   որովայնի  խոռոչի  վնասվածքները  եղել  են  չթափանցող:  Հեռացվել   են  բեկորները  և  հիվանդին  տեղափոխել  վիրաբուժական  բաժանմունք, վիրահատությունը  տևել է  մոտ   մեկ  ժամ: Հիվանդի  վիճակը  գնահատվում  է  միջին   ծանրության:  Հիվանդի  կյանքին   վտանգ  չի  սպառնում»,- մասնավորապես   ասել  է  Ա.  Գրիգորյանը:
Մենք   հանդիպել  և  զրուցել  ենք   նաև   գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից բեկորային վնասվածքներ ստացած   Արարատ  Մարգարյանի  հետ:
Նա  պատմել  է, որ ինքը խաղողի  այգում  աշխատում  էր   հող  փխրեցնող  տեխնիկայով, որի   ժամանակ  էլ  պայթունի  ալիքը  նրան    շպրտել  է:
«Սկզբում  չէի  հասկանում  թե  ինչ  է  կատարվում: Ինձնից  քիչ  հեռու  աշխատողներ  կային, որոնք   էլ   մեքենայով  ինձ  հասցրեցին  Սարուշեն  գյուղ, որտեղից  էլ  Ստեփանակերտից  ուղարկված  շտապ    բժշկական օգնության  մեքենայով  տեղափոխվեցի  ՀԲԿ: Այժմ  ինձ   լավ  եմ  զգում»,-նշել  է Ա. Մարգարյանը:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search