Artsakhpress

Ռազմական

Չհայտնած կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Հունիսի 19-ին Իմիշլի շրջանի Գարալար գյուղում հուղարկավորվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Էսգերզադե Էլնուր Բահրամ օղլուն (Əsgərzadə Elnur Bəhram oğlu)։

Չհայտնած կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Չհայտնած կորուստ Ադրբեջանի զինված ուժերում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Razm.info-ի փոխանցմամբ, այս մասին  գրում է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքը։ Զինծառայողի հարազատների պնդմամբ՝ Էսգերզադեն հունիսի 7-ին գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել, տեղափոխվել է Գյանջայի հոսպիտալ և այդ օրվանից կոմայի մեջ է եղել։

Նշենք, որ զինծառայողի մահվան հանգամանքները դեռ պարզ չեն, հայտնի չէ. կորուստը մարտական է, թե՝ ոչ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս մասին որևէ հայտարարություն չի արել, թեպետ զինծառայողի թաղմանը ներկա են եղել թե՛ Իմիշլի ՏԻՄ, թե՛ ՊՆ ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 15 կորստի մասին։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search