Artsakhpress

Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է մալազիական Բոինգի կործանման վերաբերյալ միջազգային քննչական խմբի մեղադրանքներին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը անհիմն է որակել 2014 թվականին Ուկրաինայի արևելքում Բոինգ MH17 ինքնաթիռի կործանման վերաբերյալ միջազգային քննչական խմբի կողմից ներկայացված Ռուսաստանի դեմ մեղադրանքները:

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է մալազիական Բոինգի կործանման վերաբերյալ միջազգային քննչական խմբի մեղադրանքներին

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է մալազիական Բոինգի կործանման վերաբերյալ միջազգային քննչական խմբի մեղադրանքներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԻնչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշված է Ռուսաստանի ԱԳՆ կայքում:
«Հունիսի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում  քննչական խմբի հայտարարությունները, թե իբր եղել է ռուսական զորքերի ներգրավվածությունը մալազիական Boeing MN17  կործանմանը, ոչ մի բանի չի կարող հանգեցնել, բացի ափսոսանքից:
Կրկին ռուսական կողմի հասցեին բացարձակապես անհիմն մեղադրանքներ են հնչում, որն ուղղված է  միջազգային հանրության աչքին Ռուսաստանի Դաշնության վարկաբեկմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ամստերդամից Քուալա Լումպուր թռչող Boeing-ը կործանվել է 2014թ-ի հուլիսի 17-ին Ուկրաինայի Դոնեցկի մարզում: Օդանավում եղել Է 298 մարդ, այդ թվում՝ 193 հոլանդացի: Նրանք բոլորը զոհվել են:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search