Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կայացել է «Հումորի լիգա» նախագծի նոր ծրագիրը

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է «Հումորի լիգա» նախագծի նոր ներկայացումը:

Ստեփանակերտում կայացել է «Հումորի լիգա» նախագծի նոր ծրագիրը

Ստեփանակերտում  կայացել    է  «Հումորի  լիգա»  նախագծի  նոր  ծրագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառմանը    հումորային   համարներով   ներկայացել  են    «Շանթ» հեռուստաընկերության  «Հումորի լիգա» նախագծի  «Զվերապոլիս», «Հեթ-Տրիկ»,  «Գոլֆ երեք»   և  «Արցախի  բուհերի   հավաքական»    թիմերը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հումորի  լիգա»-ի տնօրեն  Արամ  Մելիքյանն  ասել է, որ իրենց  նպատակն  է   Արցախի   հանդիսատեսին  փոխանցել   դրական  էներգիա  և   որոշ   ժամանակով  փոխել   քաղաքացիների   առօրյան:
Նրա  խոսքով՝  Արցախի  ժողովուրդը  շատ  լավ   է  ընկալում  իրենց  ներկայացրած    հումորը:
Ըստ  Ա.  Մելիքյանի՝   միջոցառումը  նպատակ  ունի  նաև    միավորել   Արցախում  և  Հայաստանում  ապրող    երիտասարդներին:
Խոսելով  Արցախի  բուհերի  հավաքականի  մասին՝  մեր  զրուցակիցն  նաև ասել է, որ   նրանք թիմում կան յուրահատուկ, խարիզմատիկ   երիտասարդներ. նրանք     կարողանում   են  իրենց  ներկայացրած  հումորով   գրավել  հանդիսատեսի սրտերը:
Խոսելով    առաջիկա  ծրագրերի  մասին՝   Ա. Մելիքյանն  ասել է որ   իրենք   արդեն   հրավերներ  են  ստացել  արտերկրից՝  ներկայացնելու  համար  «Հումորի լիգա»-ն:    

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Search