Artsakhpress

Ռազմական

Արտակ Դավթյանը կմեկնի Մոսկվա

Հունիսի 21-ին ՀՀ զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստին։

Արտակ Դավթյանը կմեկնի Մոսկվա

Արտակ Դավթյանը կմեկնի Մոսկվա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՀանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են 2019–ի ընթացքում համատեղ անցկացվելիք միջոցառումների մանրամասները։
Razm.info-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում «Ինտերֆաքս» գործակալությունը։
ՀԱՊԿ ռազմական կոմիտեի կազմի մեջ են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետերը, ինչպես նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետն ու Ղրղզստանի ԳՇ պետի առաջին տեղակալը։
Հիշեցնենք, որ մայիսի 22–ին Բիշքեկում կայացել էր ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ։ Նիստի ընթացքում խորհուրդը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջադրել էր Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը, սակայն Զասի թեկնածությունը պաշտոնին դեռ պետք է հաստատվի աշնանը կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վրաստանում հայ վարորդներին հարվածել են, վնասել բեռնատարները, դեսպանատունը մանրամասներ է հաղորդում

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

1997թ.-ին գլխիվայր շուռ տվեցին ժողովրդի քվեն, բայց ժամանակները փոխվել են. Արթուր Թովմասյանը ողջախոհության կոչ է անում

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Անտրամաբանական է մարդուն օժտել ընտրվելու իրավունքով, միևնույն ժամանակ չանդրադառնալ նրա ընտրելու իրավունքին. Աշոտ Ղուլյանը՝ Սամվել Բաբայանի՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկի մասին

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search