Artsakhpress

Միջազգային

NASA-ն ռոբոտներ է պատվիրել Լուսնի վրա տարօրինակ փոսերի հետազոտության համար

NASA-ն Կարնեգի համալսարանի ինժեներներին 2 մլն դոլար կտրամադրի ռոբոտների մշակման համար, որոնք կարող են ուսումնասիրել Լուսնի վրա տարօրինակ փոսերը:

NASA-ն ռոբոտներ է պատվիրել Լուսնի վրա տարօրինակ փոսերի հետազոտության համար

NASA-ն ռոբոտներ է պատվիրել Լուսնի վրա տարօրինակ փոսերի հետազոտության համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունիսիԱՐՑԱԽՊՐԵՍ:  Ուիլյամ Ույատտեկերի թիմն առաջարկել է խելացի եւ արագ ռոբոտ ստեղծել, գրում է News.am-ը՝հղում անելով EurekAlert-ին:
Ի տարբերություն խառնարանների, որոնք առաջացել էին աստերոիդների ընկնելու արդյունքում, Լուսնի վրա փոսերն առաջացել են ստորգետնյա խոռոչների առաստաղի փլուզման հետեւանքով: Դրանցում թաքնված են օգտակար հանքանյութեր, սառույց կամ այլ ռեսուրսներ, սակայն ներթափանցելու համար հմուտ սարքեր են հարկավոր:
Առաքելությունն արդեն ստացել է Skylight անվանումը, որի իրականացման համար մեկ կամ մի քանի ռոբոտ է հարկավոր:
Դրանք պետք է լինեն արագ, որպեսզի ճանապարհորդեն կիլոմետրերով եւ մակերեսի տակ: Ռոբոտները պետք է պարբերաբար վերադառնան արբանյակային ապարտ, որպեսզի ներբեռնեն լուսանկարներ եւ տեսանյութեր:
Բացի այդ, նրանց անհրաժեշտ կլինի ավտոմատ հետազոտման հնարավորություն:
Նման նախագծի համար NASA-ն 2 տարի եւ 2 մլն դոլար կհատկացնի: Աշխատանքի արդյունքը կարող է ուղարկվել Լուսին 2023 թվականից ոչ շուտ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search