«Արարիչ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի շրջանակներում այսօր՝ հունիսի 20-ին, Արցախի պետական համալսարանի 28 ուսանող եռօրյա այցով մեկնել է Մայր Հայաստան:
«Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի շրջանակներում Մայր հայրենիք մեկնեց ուսանողների 16-րդ խումբը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արարիչ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նարեկ Ավետիսյանն ասել է, որ ելնելով նախորդ փուլերում մեկնած խմբերի անդամների պատմածից և նրանց ստացած տպավորություններից, «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագիրը լիովին արդարացնում է իրենց սպասելիքները: