Artsakhpress

Մշակույթ

Կայացել է «Կես դար քամանչայիս հետ» խորագիրը կրող միջոցառումը

Ստեփանակերտի պատկերասրահում այսօր՝ հունիսի 20-ին, տեղի է ունեցել «Կես դար քամանչայիս հետ» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված քամանչահար, գեղանկարիչ Հակոբ Խալաթյանի 50-ամյա մշակութային գործունեությանը:

Կայացել է «Կես դար քամանչայիս հետ» խորագիրը կրող միջոցառումը

Կայացել է «Կես դար քամանչայիս հետ» խորագիրը  կրող միջոցառումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունիսիԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Ստեփանակերտի պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանը, ով ողջունել է ներկաներին և շնորհավորել Հակոբ Խալաթյանին բեղմնավոր մշակութային գործունեության 50-ամյակի կապակցությամբ:
Հակոբ Խալաթյանն էլ իր ելույթում շնորհակալություն է հայտնել ներկաներին և նշել, որ միջոցառումը հիմնականում նվիրված է քամանչա նվագելու իր 50 տարիներին:
Նա ներկայացրել է իր կյանքի ստեղծագործական ուղին և պատմել տարբեր ժամանակներում ձեռք բերած քամանչաների ստեղծման պատմությունները: Հակոբ Խալաթյանը նաև նշել է, որ ինքը սիրում է նկարել, բայց իրեն պրոֆեսիոնալ նկարիչ չի համարում:
Միջոցառմանը ներկա ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Մելանյա Բալայանն էլ իր ելույթում մասնավորապես ասել է, որ Հակոբ Խալաթյանը թեկուզ նշում է, թե ինքը պրոֆեսիոնալ նկարիչ չէ, բայց նրա նկարները հակառակն են ապացուցում:
Նա նաև շնորհակալություն է հայտնել Խալաթյանին, որ այսօր Արցախում է ու իր մեծագույն նպաստն է ունենում հայ արվեստի ու երաժշտության զարգացման գործում և հույս հայտնել, որ նա դեռ արարելու, իր ջերմությունն ու ազգային արվեստն է փոխանցելու նոր սերնդին:
Միջոցառմանը կատարումներով հանդես են եկել Արցախի պետական երչախմբի մեներգիչներ, Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի քանոնահարուհիներ, Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաներ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search