Artsakhpress

Սպորտ

Կովսականում բացվել է ժամանակակից պահանջներին համապատասխան մարզադաշտ

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքում կառուցվել է նոր մարզադաշտ:

Կովսականում բացվել է ժամանակակից պահանջներին համապատասխան մարզադաշտ

Կովսականում  բացվել  է   ժամանակակից  պահանջներին  համապատասխան  մարզադաշտ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունիսիԱՐՑԱԽՊՐԵՍ: Մարզադաշտի  բացման  պատիվը տրվել  է  Ամերիկայի  Միացյալ  Նահանգներում   ապրող   Վիկտոր Զարուգյանին  և  նրա  տիկնոջը՝  Ջուդի Սարյանին, որոնց  անմիջական     ֆինանսավորմամբ  և  Միացյալ  Արաբական  Էմիրություններում   ապրող   բարերար  Արմիկ Խոսրոֆյանի  օժանդակությամբ  էլ   կյանքի  է  կոչվել    ծրագիրը:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  միջոցառմանը   բացման  խոսքով  հանդես  է եկել   Քաշաթաղի   շրջվարչակազմի  աշխատակազմի  ղեկավար  Դավիթ  Դավթյանը:
Նա  կարևորել  և   արժևորել    է  «Թուֆենկյան»  բարեգործական  հիմնադրամի   կողմից  մարզադաշտի  բացումը՝  նշելով, որ    այն  պահանջված  էր  կովսականցիների  համար:
Դ. Դավթյանը  Քաշաթաղի շրջվարչակազմի  ղեկավարի  անունից  շրջանի   զարգացման  ու  կայացման  հայրենանվեր  գործում ունեցած   զգալի  ավանդի  համար շնորհակալագիր  է  հանձնել   բարերարներին:
Կովսականի  քաղաքապետի  տեղակալ  Սուրեն  Քարամյանն    էլ ասել է, որ  Կովսականում  մինչ  օրս    չկար  երիտասարդների  համար զբաղմունքի  որևէ վայր, որտեղ  կկարողանան   անցկացնել իրենց   առօրյան: Այսօր  ունեն   ժամանակակից   չափանիշներին  համապատասխան  մարզադաշտ, որտեղ  էլ   կմարզվեն  երեխաները:
Խոսելով  հիմնադրամի  մասին՝   քաղաքապետի  տեղակալն ասել է, որ   հիմնադրամն իր ստեղծման  օրվանից Կովսականում   կատարել է  բազում  ներդրումներ: Հիմնադրամը  բազմիցս  ապացուցել  է, որ իր գլխավոր  նպատակն  է  շենացնել  և  հզորացնել  հայրենիքը:   Նրա  հիմնական   խնդիրներն  են դարձել  աջակցել խոցելի  և  մեկուսացած  ընտանիքներին,   նպաստել  քաղաքացիական  հասարակության վերականգնմանը, մշակութային  և  հոգևոր  վերածննդին  և օժանդակել  ԱՀ սահմանամերձ շրջանների  զարգացմանը:
Ս. Քարամյանը՝  Կովսականի  բնակիչների  անունից  շնորհակալություն  է հայտնել  «Թուֆենկյան»  բարեգործական    հիմնադրամի     ներկայացուցիչներին՝   ընդգծելով, որ    իրենք  մշտապես  կանգնած  են    կովսականցիների  թիկունքին:
Մեզ  հետ   զրույցում  հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանն ասել է, որ    մարզադաշտի   կառուցումն  իրականացվել  է   շուրջ  2  ամսվա  ընթացքում: Մարզադաշտը   կառուցվել է  միջազգային   չափանիշներին   համապատասխան. այն  նախատեսված  է   մինի   ֆուտբոլի,  բասկետբոլի  և  վոլեյբոլի  համար:
«Նման   ծրագրերի   իրականացման   հիմնական  նպատակը  ազատագրված  համայնքների շենացումն  է: Մենք  Քաշաթաղի   շրջանի  տարբեր  համայնքներում  իրականացնում  ենք   մի  շարք  ծրագրեր:  Առաջիկայում  նախատեսում  ենք տնտեսական,  սոցիլական,  վերակառուցման   մի  շարք  այլ ծրագրեր ևս»,-ավելացրել  է  Ր. Դուդակլյանը: 
Բարերար Վիկտոր Զարուգյանի  խոսքով՝   ինքը  շատ  տպավորված է  Կովսականով,  և  արդեն  երկրորդ  անգամն  է  այցելում  այնտեղ:
«Ուրախ  եմ,  որ  կարողացանք   օգտակար  լինել   կովսականցիներին: Որպես  Սփյուռքում  ապրող    հայ  մեծ  ոգևորություն է  ինձ  համար, երբ  տեսնում  եմ  վերաբնակեցված  տարածքների  զարգացում: Մենք   բարեգործական   այլ ծրագրեր   ևս շարունակում   ենք իրականցնել  Քաշաթաղի  շրջանում»,-նշել  է բարերարը:
 
Ըստ  Ջ. Սարյանի՝   կառուցված  մարզադաշտը  լրիվությամբ համապատասխանում  է  իրենց  պատկերացումների  հետ: Նա   հպարտ  է, որ  կարողացել  է  իր  ամուսնու  հետ  ներդրում  կատարել  Արցախի  շենացման  ու  զարգացման    գործում:
Կովսականի  երեխաներն  էլ  իրենց     շնորհակալությունն  են  հայտնել  բարերարներին, ովքեր    ապրելով  հայրենիքից  հեռու,   միշտ  պատրաստ  են  աջակցել   սահմանամերձ  գյուղերի  բնակիչներին:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search