Artsakhpress

Հասարակական

Լատվիայի անասնաբույժների փորձը ներկայացվել է հանրապետության մասնագետներին

Հունիսի 20-ին ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում հանրապետության անասնաբույժների համար կազմակերպվել է դասընթաց:

Լատվիայի անասնաբույժների փորձը ներկայացվել է հանրապետության մասնագետներին

Լատվիայի անասնաբույժների  փորձը  ներկայացվել է հանրապետության   մասնագետներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունիսիԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի   թղթակցի  հաղորդմամբ՝  ընթացիկ   տարվա   հունիսին  Արցախի  մի  խումբ  անասնաբույժներ փորձի փոխանակման նպատակով  եղել են Լատվիայում:
Դասընթացի   ժամանակ  Լատվիայի անասնաբույժների  փորձը  ձեռք  բերած  Արցախի   համապատասղան  մասնագետներն   իրենց   ստացած  նոր  գիտելիքները   ներկայացրել  են   հանրապետության  մի  խումբ  անասնաբույժների:
ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանը նշել  է, որ իրենց  գործընկերների առաջավոր փորձի կիրառումը կարող է լավագույնս անդրադառնալ  հանրապետությունում  իրականացվող աշխատանքների  որակին:
Դասընթացին  ներկա  «Սմարթ Ագրո» ընկերության տնօրեն Արման Օհանյանն իր  խոսքում  անդրադարձել  է Լատվիայում անասնաբուծության և անասնաբուժության աշխատանքների  դրվածքին ու առանձնահատկություններին, ինչպես  նաև  տնտեսությունների հաշվառման և կենդանիների  համարակալման դրվածքին:
Խոսելով կաթի արտադրության ոլորտում մասնավոր անասնաբուժության դերի  մասին՝   նա  նշել է, որ  անասնաբուժությունը պետք է դիտարկել   նաև որպես  բիզնես: Լատվիայում փորձը  ցույց  է  տալիս, որ  բարձր կաթնատվության հասել են արհեստական սերմնավորման արդյունքում:
Հանդիպման  ավարտին  Տ. Առստամյանն ու Ա. Օհանյանը պատասխանել  են  առաջադրված հարցերին, որոնք վերաբերում էին  կովերի կերակրմանը, պատվաստմանը, կերարտադրությանն ու կաթի արտադրությանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search