Artsakhpress

Վերլուծական

Իրավիճակի լարվածությամբ կամ լիցքաթափմամբ շահագրգռված են Թել Ավիվն ու Մոսկվան. Շահան Գանտահարյան

Կարծում եմ` Վաշինգտոն-Թեհրան լարված իրավիճակը չի հանգեցնի կտրուկ էսկալացիայի:

Իրավիճակի լարվածությամբ կամ լիցքաթափմամբ շահագրգռված են Թել Ավիվն ու Մոսկվան. Շահան Գանտահարյան

Իրավիճակի լարվածությամբ կամ լիցքաթափմամբ շահագրգռված են Թել Ավիվն ու Մոսկվան. Շահան Գանտահարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունիսիԱՐՑԱԽՊՐԵՍ: Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Թրամփի` Իրանին հարվածելու որոշմանը,  տեսակետ հայտնեց «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
«Առ այս պահն իրականացվում են ուղղակի, թե անուղղակի միջնորդավորված ռազմական սահմանափակ գործողություններ՝ հրթիռակոծման, անօդաչու սարքերի չեզոքացման առումներով։ Չի բացառվում, իհարկե, որ նման գործողությունները շարունակվեն. զուգահեռաբար, միշտ հնչում են պատերազմ չցանկանալու երկկողմ հայտարարություններ։ Գործողությունները քաղաքական առևտրի օրինաչափություններ են հիշեցնում և դրսևորում որոշակի միտում չհատելու կարմիր գծերը։ Իրավիճակի լարվածությամբ կամ լիցքաթափմամբ շահագրգռված են Թել Ավիվն ու Մոսկվան ևս»,- ասաց նա:
Ըստ Գանտահարյանի` Երուսաղեմում շուտով կկայանա Մոսկվա-Վաշինգտոն-Թել Ավիվ հանդիպումը, իսկ դրա նախօրեին Մոսկվան հայտարարում է, որ անպայման նկատի պիտի ունենա Իրանի շահերը այս ամբողջ գործընթացում։ Մեր զրուցակցի կարծիքով` նման նախադրյալներ համոզում են, որ կտրուկ էսկալացիաների հավանականությունը ցածր է։
«Լրատվական արտահոսքը, թե Թրամփը վերջին պահին հրաժարվել է հակահարվածից, համոզում է, որ լայնամասշտաբ պատերազմի հավանականության բացառման տեսակետն իրական է»,- ամփոփեց Գանտահարյանը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search