Artsakhpress

Մշակույթ

Եգիպտոսում հայերեն սովորողների թվի ավելացման հարցը քննարկել են Կահիրեի համալսարանում

Կահիրեի համալսարանի բանասիրության ֆակուլտետի արևելյան լեզուների դասախոս, համալսարանի հայագիտության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սուհեյրա Դուանին հունիսի 20-ին հանդիպել է Կահիրեում Հայաստանի հյուպատոս Ռաֆայել Մովսեսյանի հետ՝ քննարկելու կենտրոնի և հյուպատոսարանի միջև համագործակցության զարգացման հեռանկարները:

Եգիպտոսում հայերեն սովորողների թվի ավելացման հարցը քննարկել են Կահիրեի համալսարանում

Եգիպտոսում հայերեն սովորողների թվի ավելացման հարցը քննարկել են Կահիրեի համալսարանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունիսիԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսոր Սուհեյրա Դուանին հայտնել է եգիպտական «Ալ-յաում աս-սաբիա» («7-րդ օրը») պարբերականին, որ հյուպատոսի հետ հանդիպումը շատ արդյունավետ էր՝ համընդհանուր համագործակցության ընդլայնման, համատեղ համաժողովների կազմակերպման և Կահիրեի համալսարանի հայագիտության կենտրոնի ու Երևանի պետական համալսարանի միջև գործընկերության ամրապնդման տեսանկյունից՝ ընդգծելով, որ Հայաստանի հյուպատոսը նպատակ ունի ավելացնել հայերեն սովորողների թիվը Եգիպտոսում:
Հայագիտության կենտրոնը գործում է Կահիրեի համալսարանի բանասիրության ֆակուլտետի հովանու ներքո և հիմնադրվել է 2007 թ. հուլիսին: Կենտրոնի գերակա նպատակներից է ընդլայնել Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության շրջանակը մշակույթի և գիտության բնագավառներում՝ տարածելու հայկական մշակույթը այլ ժողովուրդների շրջանում:
Հայագիտության կենտրոնը ձգտում է երկու երկրների միջև մշակութային կամուրջ դառնալ ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրերի, ինչպես նաև լեզուների, գրականության, հումանիտար գիտությունների շրջանակներում համատեղ գիտական համագործակցության ընդլայնմամբ՝ նպատակ ունենալով հասնել Հայաստանի ու Եգիպտոսի միջև մշակութային մերձեցման ավելի բարձր աստիճանի: Կենտրոնը նաև իր առջև նպատակ է դրել զարկ տալ հայերենից արաբերեն և արաբերենից հայերեն թարգմանություններին՝ հանուն երկու երկրների միջև հարաբերությունների սերտացման:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Պուտինի ղեկավարած զորավարժության ժամանակ արտակարգ դեպք է եղել

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Հայ մարտիկը 27 վայրկյանում նոկաուտի է ենթարկել ադրբեջանցուն

Search