Artsakhpress

Հարցազրույց

Համահայկական հիմնադրամը որդեգրել է նոր ռազմավարություն. Հայկակ Արշամյանը մանրամասներ է ներկայացնում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը եռօրյա այցով գտնվում է Արցախում:

Համահայկական հիմնադրամը որդեգրել է նոր ռազմավարություն. Հայկակ Արշամյանը մանրամասներ է ներկայացնում

Համահայկական հիմնադրամը որդեգրել է նոր ռազմավարություն. Հայկակ Արշամյանը մանրամասներ է ներկայացնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունիսիԱՐՑԱԽՊՐԵՍ: Կատարած այցի, օրերս կայացած հոգաբարձուների խորհրդի նիստի և մի շարք այլ հարցերի շուրջ «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ:
Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
-Պարո’ն Արշամյան, օրերս կայացած հոգաբարձուների խորհրդի նիստին ներկայացվեց հիմնադրամի նոր ռազմավարությունը: Ի՞նչ է իրենից ներկայացնում այն:
-Նոր ռազմավարության շնորհիվ փորձելու ենք ընդլայնել այն ցանցը, որը հիմնադրամը ունի ամբողջ աշխարհում: Ցանկանում ենք այնպես անել, որ այդ ցանցը աշխատի Հայաստանի ու Արցախի կայուն զարգացման ծրագրեր սնելու նպատակով: Այսինքն` բարեգործություն անելուց բացի, մենք ընտրելու ենք այնպիսի շեմ,  որը  բարեգործական ծրագրերը կհասցնի երկարատև զարգացող և էլ ավելի արդյունավետ աստիճանի:
-Իսկ հայտնի՞ է արդյոք, թե այս տարվա հեռուստամարաթոնն ինչին է ուղղվելու:
-Կան մի քանի թեմաներ, սակայն հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ որոշվեց, որ ամբողջական մեկ-երկու ծրագրեր կլինեն, և դրանցից մեկը, վստահաբար կարող եմ ասել, որ կապված կլինի Արցախի հետ: Հենց այդ ծրագրերի շուրջ կկազմակերպենք Հեռուստամարաթոնը:
Ռազմավարության փոփոխությունը կայանում է նաև նրա մեջ, որ հիմնադրամը ցանկանում է ամբողջ տարվա ընթացքում դրամահայթայթման տարբեր գործիքներ օգտագործել կոնկրետ ծրագրերի համար: Հենց այդ նպատակով շուտով կգործարկվի մեր նոր կայքը, որտեղ կդրվեն ծրագրեր, որոնց համար էլ տարվա ընթացքում կկազմակերպվի դրամահավաք:  Առցանց տարբերակով մարդիկ կարող են գումարներ նվիրաբերել ցանկացած պահի և իրենց ուժերի ներածին չափով:  Այդ կերպ կփորձենք մեծացնել համայն հայության ներգրավվածությունը: Նոր կայքի բոլոր էջերը գրեթե պատրաստ են, այժմ աշխատում ենք դոմեյնի վրա, որը պետք է ավելի միջազգայնացնենք: Նոր կայքը հնարավորություն է տալու ցանկացած մարդու տեսնելու թե՛ իրագործված ծրագրերը, թե՛ ընթացքում գտնվողները և թե՛ ինչքան գումար է ծախսվել այդ ուղղությամբ:
-Պարո’ն Արշամյան, արդյո՞ք դա չի խանգարելու ավանդական հեռուստամարաթոնին:
- Կարծում եմ` հեռուստամարաթոնին բնավ չի խանգարի, քանի որ ըստ էության հեռուստամարաթոնը համազգային միասնության իմաստ ունեցող սիմվոլ է: Մենք կպահենք դրամահավաքի այդ երկու ձևերը, բնականաբար հեռուստամարաթոնի ժամանակ կաշխատենք, որպեսզի խոշոր դոնորները և հանրությունը մասնակցություն ունենան հայրենիքի զարգացմանը` միևնույն ժամանակ առանձին փոքր ծրագրերով փորձելով այլ գումարներ ներգրավել: Առցանց դրամահավաքը ոչ թե այլընտրանքային մեթոդ է, այլ պարզապես լրացնում է հեռուստամարաթոնին:
-Իսկ հնարավո՞ր է, որ Արցախը Հայաստանին կապող երրորդ ճանապարհի կառուցման ծրագիրը ընդգրկվի այս տարվա Հեռուստամարաթոնի ծրագրում:
-Այն շատ կարևոր գաղափար է, քանի որ այդ ճանապարհով մենք ընդգծում ենք մեր միասնականությունը: Սակայն, կարծում եմ, գաղափարը պետք է ավելի շատ մշակվի և փաթեթավորվի ճիշտ ձևով: Պետք է հասկանանք նաև դրա տնտեսական ազդեցությունը և որքան տնտեսական հավելյալ արժեք կբերի երրորդ ճանապարհի կառուցումը: Հնարավոր է նաև, որ այդ ճանապարհի կառուցումն ընդգրկվի ծրագրում:
-Հետաքրքիր է` Արցախում ընթացիկ ի՞նչ ծրագրեր ունեք:
- Արցախում ներկայումս ընթացող բազմաթիվ ծրագրեր ունենք, որոնք կենսական նշանակություն ունեն համայնքների զարգացման համար: Դա խորքային հորերի, նոր մանկապարտեզների և դպրոցների շինարարությունն է, վերջերս իրականացված մարզադաշտերի շինարարությունը, Մատաղիսի ճանապարհահատվածի կառուցումը: Միևնույն ժամանակ փորձում ենք նոր պիլոտային ծրագրեր իրականացնել, որոնք կնպաստեն ոչ միայն համայնքների, այլև տարածաշրջանի կայուն և հարատև զարգացմանը:
-Պարո’ն Արշամյան, եռօրյա այցի ընթացքում պատվիրակության անդամների հետ ներկա եք գտնվում մի շարք կենտրոնների շահագործմանը, ինչպես նաև ծանոթանում ընթացիկ աշխատանքներին: Ինչպե՞ս կգնահատեիք կատարված աշխատանքները և ի՞նչ ակնկալիքներ ունեք այս այցից:
- Եռօրյա այցը տարբեր երկրներում տարածքային հանձնախմբերի ղեկավարների և բարերարների համար է կազմակերպվում: Տարեկան ավանդական այցելության նպատակը այդ ծրագրերի ընթացքին ծանոթանալն է և հասկանալը առկա հնարավորությունների չափը: Կան բարերարներ, որոնք հանդես են գալիս իրենց ծրագրերով: Հենց այդ նպատակով էլ նրանց համար հնարավորություն է ստեղծվում տեղում տեսնելու աշխատանքները: Իսկ կատարված աշխատանքների արդյունքները տեսանելի են:
Հարցազրույցը` Անի Ավանեսյանի

     

Քաղաքական

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել չօգտագործված հնարավորությունները։

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search