Artsakhpress

Տնտեսական

Ոսկու համաշխարհային գները ռեկորդ են սահմանում

Ոսկու համաշխարհային գները ասիական բորսաներում բարձրացել են 1,7 տոկոսով՝ մեկ ունցիան մինչեւ 1411,63 դոլար։

Ոսկու համաշխարհային գները ռեկորդ են սահմանում

Ոսկու համաշխարհային գները ռեկորդ են սահմանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունիսիԱՐՑԱԽՊՐԵՍ: Ոսկու արժեքը առաջին անգամ 2013 թվականի սեպտեմբերից ի վեր բարձրացել է մեկ ունցիան 1400 դոլարից, փոխանցում է news.am-ը:
Ոսկու օգոստոսյան ֆյուչերսները Նյու Յորքում թանկացել են՝ 1409,1 դոլար մեկ ունցիայի համար, հետո փոքր-ինչ էժանացել են՝ 1395,9 դոլար։ Ներդրողները սկսել են փող ներդնել ոսկու մեջ աշխարհում լարվածության աճի պատճառով։
Հիշեցնենք, որ Իրանն ամերիկյան անօդաչու սարք է խփել երկրի հարավային Հորմոզգան նահանգում։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատել է անօդաչուի ոչնչացման մասին տեղեկությունները, բայց հայտարարել է, որ այն խփվել է միջազգային օդային տարածքում, Հորմուզի նեղուցի վրա։ Թեհրանը հայտարարում է, որ անօդաչու սարքը խախտել է երկրի օդային տարածքը։
Ոսկու գները  սկսել են բարձրանալ նաեւ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) քաղաքականության մեղմման պատճառով։ ԴՊՀ հայտարարությունները հունիսի 18-19-ի նիստից հետո թրեյդերների կողմից գնահատվել են որպես ազդանշան, որ ԴՊՀ-ն կարող է իջեցնել տոկոսադրույքն արդեն հաջորդ նիստի ժամանակ։ Դա հանգեցրել է ԱՄՆ դոլարի թուլացմանը, ինչը նպաստավոր ազդեցություն է ունեցել ոսկու արժեքի վրա։

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search