Artsakhpress

Տնտեսական

Հերթական խորքային հորը հանձնվել է շահագործման

Մարտունու շրջանի Գիշի համայնքի «Դուզին տափ» տեղամասում այսօր շահագործման է հանձնվել 12-րդ խորքային հորը: Այն կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ-ի տեղական մարմնի ֆինանսավորմամբ: Աշխատանքներն իրականացվել է «Մ-Գրուպ էներգոսերվիս» ՍՊԸ-ի կողմից:

Հերթական խորքային հորը հանձնվել է շահագործման

Հերթական խորքային հորը հանձնվել է շահագործման
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունիսիԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն ասել է, որ անցած տարի նախատեսված էր հորատել 14 խորքային հոր, ներկայումս ամբողջությամբ ավարտված են 12-ի աշխատանքները:
«Խորքային հորերի հորատման ամենամեծ դժվարությունն այն է, որ հորը կարող է շատ խորը լինել, և ծրագիրը դառնում է ծախսատար: Ներկայումս փորձում ենք ավելի արդյունավետ դարձնել ծրագիրը: Այս վայրում մոտ 40 լիտր վայրկյանում ջուր է դուրս գալիս և շատ հազվադեպ է այդպես լինում: Ներկայումս մոտ 50-ից ավելի հնարավոր շահառու կարող է ունենալ ջրի այս պաշարը: Նախատեսում ենք տարվա ընթացքում հորատել նոր հորեր, սակայն առայժմ հետազոտական աշխատանքներ են տարվում` պարզելու, թե հատկապես, որ վայրերում ջուր կա»,- նշել է Հ. Արշամյանը:
«Հայաստան» համահայկական  հիմնադրամի Ամերիկայի Արևմտյան  շրջանի  նախագահ Մարիա Մեհրանյանն էլ նշել է, որ ծրագրի իրականացման սկզբնական շրջանում որոշակի դժվարություններ կային հորատման հետ կապված, սակայն այսօր դրական արդյունքներ կան:
«Պետք է շարունակվի ծրագիրը, քանի որ շնորհիվ այս հորերի մեր հայրենակիցների համար հնարավորություն է ստեղծվում ծաղկեցնել շրջակա տարածքը: Այն նաև տնտեսական զարգացման համար է մեծ հնարավորություններ ստեղծում, օգնում մեր փոքրիկ գյուղերին կայունություն ապահովել»,- նշել է Մ. Մեհրանյանը:
Իսկ ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ասել է, որ հիմնականում առանձնացվում են այնպիսի տարածքներ, որտեղ մակերևությային ջրեր չկան կամ էլ չեն բավարարում:
«Խորքային հորը կառուցված է Մարտունու շրջանի այնպիսի տարածքում, որտեղ ընդհանրապես բացակայում են մակերևութային ջրերը: Յուրաքանչյուր խորքային հոր, կախված իր դեբետից, մոտավոր ոռոգում է 20 հա տարածք: Այս տարածքում առկա է 10 հա խաղողի այգի, ևս 12 հա դաշտավարական նշանակության տարածքներ կան, որոնք առաջիկայում կօգտագործվեն այգեգործության զարգացման համար: Բացի դրանից, յուրաքանչյուր խորքային հոր հնարավորություն է տալիս ներդնել ոռոգման տեխնոլոգիական համակարգեր, որոնք գյուղատնտեսությունը դարձնում են բարձրարժեք»,- նշել է Ժ. Միրզոյանը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Պուտինի ղեկավարած զորավարժության ժամանակ արտակարգ դեպք է եղել

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Հայ մարտիկը 27 վայրկյանում նոկաուտի է ենթարկել ադրբեջանցուն

Search