Artsakhpress

Ռազմական

Հայաստանի և Բելառուսի ՊՆ ներկայացուցիչները քննարկել են երկու երկրների զինված ուժերի կապի համակարգերի զարգացման հեռանկարները

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրի համաձայն՝ հունիսի 17-ից 20-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ ԶՈՒ կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության և ԲՀ ԶՈՒ գլխավոր շտաբի կապի վարչության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը:

Հայաստանի և Բելառուսի ՊՆ ներկայացուցիչները քննարկել են երկու երկրների զինված ուժերի կապի համակարգերի զարգացման հեռանկարները

Հայաստանի և Բելառուսի ՊՆ ներկայացուցիչները քննարկել են երկու երկրների զինված ուժերի կապի համակարգերի զարգացման հեռանկարները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունիսիԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատանքային հանդիպման նպատակն էր կապի կազմակերպման, կապի ստորաբաժանումների կիրառման ոլորտում փորձի փոխանակումը, կապի միջոցների զարգացման հեռանկարների քննարկումը:
Կողմերը, մասնավորապես, քննարկել են Հայաստանի և Բելառուսի զինված ուժերի կապի համակարգերի վիճակը և զարգացման հեռանկարները, զինված ուժերում կիրառվող շարժական ռադիո, ռադիոռելեային, լարային և կապի այլ համալիրների արդիականացման, կապի և տեղեկատվական համակարգերի մասնագետների պատրաստման և կապի համակարգի զարգացմանն ուղղված այլ հարցեր: Բելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները ծանոթացել են ՀՀ ԶՈՒ կապի զորքերում կիրառվող ռազմական նշանակության թվային միջոցների և համալիրների նոր նմուշներին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

Search