«Արարիչ» բարեգործական հիմնադրամի հերթական նախաձեռնության շրջանակներում այսօր՝ հունիսի 23-ին, Ռուսաստանի Դաշնության Գելենջիկ քաղաք է մեկնել 14 երիտասարդ՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից:
«Արարիչ» բարեգործական հիմնադրամը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արարիչ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նարեկ Ավետիսյանն ասել է, որ նոր նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է 7-օրյա հանգիստ Սև ծովի ափին գտնվող «Վիկտորիա» առողջարանային համալիրում:
««Արարիչ» բարեգործական հիմնադրամը հոգում է նախաձեռնության տրանսպորտային ծախսերը: Երիտասարդների հանգստի կազմակերպման մյուս ծախսերը հոգում է «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ը: Լիարժեք հանգստի համար համապատասխան պայմաններ ունեցող համալիրում երիտասարդները կկարողանան հիշարժան ու բովանդակալից դարձնել իրենց առօրյան՝ կազմակերպելով հետաքրքիր ժամանցային միջոցառումներ: Նրանք հնարավորություն կունենան իրար հետ ավելի շատ շփվելու, իրենց գաղափարներով կիսվելու և ապագայի համար խոստումնալից ծրագրեր պլանավորելու: Հուսով ենք, որ մեր երիտասարդները կվերադառնան անմոռաց ու հրաշալի տպավորություններով, և այս նոր նախաձեռնությունը կարդարացնի մեր սպասելիքները»,-մասնավորապես ասել է նա: