Artsakhpress

Միջազգային

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

Իրանի Պաշտպանության նախարարության տիեզերական արդյունաբերության կազմակերպության նախկին աշխատակիցը մահապատժի էր ենթարկվել ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար:

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Fars-ը, Ջալալ Հաջիզավարը մահապատժի էր ենթարկվել Արեւմտյան Թեհրանում գտնվող Ռաջայի Շահր բանտում, երբ նա դատապարտվել էր ռազմական դատարանի կողմից:
Նա հեռացվել էր աշխատանքից ինը տարի առաջ եւ խոստովանել, որ համագործակցել է ԿՀՎ-ի հետ: Համաձայն հաղորդագրության՝ նրա տանը հայտնաբերվել են փաստաթղթեր եւ լրտեսական սարքավորումներ:
Նրա տիկինը նույնպես դատապարտվել է 15 տարվա ազատազրկման լրտեսական գործունեության մեջ մասնակցելու համար:
Ավելի վաղ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին հայտարարել էր, որ երկրի իշխանությունները հայտնաբերել եւ ոչնչացրել են հսկայական կիբեր ցանց, որը ստեղծվել էր ԿՀՎ-ի կողմից Իրանին եւ Իրանի հարեւան երկրներին լրտեսելու համար: Նրա խոսքով՝ Թեհրանը ներկայացրել էր իր դաշնակիցներին ԿՀՎ-ի կիբեր ցանցի մասին տեղեկատվություն, ինչը եւս հանգեցրել էր ցանցի անդամների ձերբակալմանն ու այդ երկրներում դրա հնարավոր ոչնչացմանը:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search