Artsakhpress

Միջազգային

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Այսօր Թուրքիայում տեղի ունեցավ Ստամբուլ քաղաքի քաղաքապետի ընտրությունները, որն այս տարի անցակացվում էր երկրորդ անգամ։

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱռաջին անգամ՝ մարտի 31-ի համապետական ՏԻՄ ընտրությունների ժամանակ Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությունը դարձյալ պարտվել էր Ստամբուլում ձայների չնչին՝ 13000 քվե տարրբերությամբ։ Սակայն ԱԶԿ-ի բողոքարկումից հետո արդյունքները չեղյալ հայտարարվեցին և նշանակվեցին երկրորդ ընտրությունները։

Yerkir.am-ի փոխանցմամբ՝ Երևանյան ժամանակով 18։00-ին արդեն փակվել էին բոլոր ընտրատեղամասերը և սկսվել հաշվարկները։ Չնայած դեռևս ոչ պաշտոնական տվյալների, հաղթել է ընդդիմադիր Հանրապետական-Ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ ԱԶԿ թեկնածու, նախկին վարչապետ և ԹԱՄԺ նախագահ Բինալի Յըլդրըրըմը արդեն շնորհավորել է մրցակցին հաղթանակի համար։

Ընտրությունների ընթացքում տեղեկություններ էր տարածվել, որ մի շարք քվեաթերթիկների վրա չկան կնիքներ։ ԱԶԿ-ն և ՀԺԿ-ն բողոքարկել էին, սակայն Բարձրագույն ընտրական հանձնաժողովը վավեր է ճանաչել քվեները։

Բացվել են արդեն քվեաթերթիկների 95.2 տոկոսը, ըստ որի Իմամօղլուն ստացել է 53.68, իսկ Յըլդըրըմը 45.40 տոկոս։

Այսպիսով Իմամօղլուն արդեն երկրորդ անգամ է հաղթանակ տանում իշխանական թեկնածուի նկատմամբ և այս անգամ արդեն ձայների ահռելի տարբերությամբ:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Պուտինի ղեկավարած զորավարժության ժամանակ արտակարգ դեպք է եղել

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Հայ մարտիկը 27 վայրկյանում նոկաուտի է ենթարկել ադրբեջանցուն

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Search