Artsakhpress

Սպորտ

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպական խաղերում

Հայ բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը (51 կգ) հաղթանակով է մեկնարկել Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում։ Հայ մարզուհին պայքարն սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ մրցել է Չեխիայի ներկայացուցիչ Նելա Ֆրեյհերովայի հետ։

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպական խաղերում

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպական խաղերում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԻնչպես հայտնում է Armsport-ը, Գրիգորյանը 5:0 հաշվով հաղթանակ է տոնել և դուրս եկել 1/4 եզրափակիչ։
Այս փուլում հայ մարզուհին մրցելու է Լեհաստանի ներկայացուցիչ Սանդրա Դրաբիկի հետ, մենամարտը կայանալու է հունիսի 26-ին։ Հունիսի 23-ին հայ բռնցքամարտիկներից ռինգ էին դուրս եկել նաև Արման Դարչինյանը (75 կգ) և Արթուր Հովհաննիսյանը (49 կգ)։ Դարչինյանը պարտվել էր 1/8 եզրափակչում, իսկ Հովհաննիսյանը նվաճել էր 1/4 եզրափակչում հանդես գալու իրավունք։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Գրիգորի Սահակյանը հրաժարվում է իր հիմնադրած կուսակցության նախագահի լիազորություններից

ՊԲ շտաբում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ վերջին շրջանի մահվան ելքով դեպքերի վերաբերյալ

Search