ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ անհրաժեշտ է խուսափել Պարսից ծոցում ցանկացած էսկալացիայից, քանի որ լարվածությունը շարունակում է աճել, երբ Իրանն այս շաբաթ խոցել էր ամերիկյան անօդաչու սարքը:
Անհրաժեշտ է խուսափել Պարսից ծոցում ցանկացած էսկալացիայից. Գուտերեշ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Աշխարհը չի կարող թույլ տալ Պարսից ծոցում լուրջ հակամարտություն»,-հայտարարել է Գուտերեշը՝ Լիսաբոնում երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային համաժողովի շրջանակներում: «Կողմերը պետք է երկաթե նյարդեր ունենան: Անհրաժեշտ է խուսափել ցանկացած տեսակի էսկալացիայից»,- հավելել է նա: