Artsakhpress

Սփյուռք

Ռոման Բաբայանը դարձել է «Գովորիտ Մոսկվա»-ի գլխավոր խմբագիրը

Ռուսաստանցի հեռուստալրագրող, «ՏՎ Ցենտր» հեռուստաալիքի «Պրավո գոլոսա» հաղորդման հաղորդավար Ռոման Բաբայանը դարձել է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի գլխավոր խմբագիր։

Ռոման Բաբայանը դարձել է «Գովորիտ Մոսկվա»-ի գլխավոր խմբագիրը

Ռոման Բաբայանը դարձել է «Գովորիտ Մոսկվա»-ի գլխավոր խմբագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին  նա տեղեկացրել է ՏԱՍՍ-ին երկուշաբթի օրը։
Ռադիոկայանի գլխավոր խմբագիրը Սերգեյ Դորենկոն էր, որն այն ղեկավարում էր 2014-ից։ Լրագրողը մահացել է 2019 թվականի մայիսի 9-ին։
«Ես արդեն  դարձել եմ (գլխավոր խմբագիր), ռադիոյում աշխատանքի փորձ ունեմ։ Ես աշխատանքս ռադիոյում սկսել եմ շատ տարիներ առաջ, աշխատել եմ Ռադիո Ռոսիի» տեղեկատվական ծառայությունում, իսկ որպես գլխավոր խմբագիր ղեկավարել եմ «Ֆինամ FM» ռադիոկայանը։ Այնպես որ, սա նորմալ աշխատանքային պահ է, հանգիստ եմ վերաբերվում դրան, հասկանում եմ, որ պետք է աշխատեմ ավելի շատ, որովհետեւ ընդունում եմ ռադիոկայանը՝ շարունակելով մնալ «Պրավո գոլոսա» հաղորդման հաղորդավարը, եւ ես հիմա ընտրարշավ ունմ,, գնում եմ ընտրություններիՄոսկվայի քաղաքային դումա։ Ոչինչ, գլուխ կհանենք»,- ասել է նա։
Ռադիոկայանի գլխավոր տնօրեն Վլադիմիր Մամոնտովը հաստատել է նշանակման մասին տեղեկությունը։ «Այո, այդպես էլ կա, ճիշտ է, կարելի է հաստատել, որ Ռոման Բաբայանը նշանակված է։ Հենց որ նա ասաց, որ պատրաստ է, արագ ձեւակերպվեցին փաստաթղթերը, դա արագ է արվում, ստորագրություն դնելը դժվար չէ»,- ասել է նա։
Սերգեյ Դորենկոն մահացել է 59 տարեկանում, մայիսի 9-ին, իր մոտոցիկլի ղեկին, Մոսկվայի կենտրոնում։ Մահվան պատճառը աորտայի պատռվածքն էր։

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ կոնգեսական Ջեքի Սփիրն ու Քիմ Քարդաշյանը համատեղում են Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վրաստանում հայ վարորդներին հարվածել են, վնասել բեռնատարները, դեսպանատունը մանրամասներ է հաղորդում

1997թ.-ին գլխիվայր շուռ տվեցին ժողովրդի քվեն, բայց ժամանակները փոխվել են. Արթուր Թովմասյանը ողջախոհության կոչ է անում

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Անտրամաբանական է մարդուն օժտել ընտրվելու իրավունքով, միևնույն ժամանակ չանդրադառնալ նրա ընտրելու իրավունքին. Աշոտ Ղուլյանը՝ Սամվել Բաբայանի՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկի մասին

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search