Ֆրանսիայի Շավիլ քաղաքում հունիսի 21-ին տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի անվան հրապարակի բացման արարողությունը, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Շավիլի քաղաքապետ Ժան-Ժակ Գիյեն, ինչպես նաև Օ-դը-Սեն դեպարտամենտի պատգամավոր Ժակ Մերը։
Ֆրանսիայի Շավիլ քաղաքում Շառլ Ազնավուրի անվան հրապարակ է բացվել
Փարիզի մերձակայքում գտնվող Շավիլ քաղաքն ունի շուրջ 20 հազար բնակիչ։ Քաղաքումգործում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին։ Մինչ այդ՝ ապրիլի 23-ին, Փարիզիմերձակա մեկ այլ՝ Կլիշի քաղաքում ևս բացվել էր Շառլ Ազնավուրի անվան հրապարակ։