ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Azatutyun.am-ի փոխանցմամբ ալյս մասին գրում է Turan գործակալությանը՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հունիսի 20-ին կայացած հանդիպումը, հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը:
«Անպայման չէ շփման գծում վերականգնել անդորրը և նոր բանակցություններ վարել: Մենք պետք է բովանդակային բանակցություններ վարենք: Այժմ մենք աշխատում ենք համանախագահների` մարտի 9-ին հրապարակած հայտարարության հիման վրա: Այդ փաստաթղթի որոշ դրույթների հետ մենք համաձայն ենք, որոշ դրույթների հետ` ոչ», - նշել է Մամեդյարովը`պնդելով, որ այդ հայտարարության համաձայն հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից:
«Մնացյալը կարող է որոշվել դրանից հետո», - նշել է Ադրբեջանի արտգործնախարարը:
«Հայկական կողմը ամեն անգամ շրջանառում է անվտանգության և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցերը: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա տարածաշրջանում կարող են խաղաղապահ ուժեր տեղակայվել», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: