Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներն աննախադեպ են, դրանք զրոյացնում են Թեհրանի հետ երկխոսությանը պատրաստ լինելու վերաբերյալ Վաշինգտոնի բոլոր ազդանշանները:
Ռյաբկովն «աննախադեպ միջոցներ» Է որակել ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն Իրանի դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը :
«Ահա այդ նոր աննախադեպ միջոցները ցույց են տալիս, թե ինչ արժեն Իրանի հետ երկխոսության հարցում շահագրգռվածության վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները: Այսինքն դրանք, ըստ Էության, զրոյացնում են շարունակ կրկնվող այն ազդանշանները, որ Վաշինգտոնը պատրաստ Է երկխոսության: Երկխոսությունը չի կարելի վարել ատրճանակի փողի ներքո՝ ուղղակի եւ փոխաբերական իմաստով»,-ասել Է Ռյաբկովը լրագրողներին: