Artsakhpress

Քաղաքական

ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է հերթական նիստը

Հունիսի 25-ին տեղի է ունեցել ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռամելա Դադայանը:

ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է հերթական նիստը

ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է հերթական նիստը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժի փոխանցմամբ՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: 
Նախարարի փոխանցմամբ՝ առաջին ընթերցումից հետո ԱԺ պատգամավորներ Գագիկ Բաղունցը, Էդուարդ Աղաբեկյանը և «Դաշնակցություն» խմբակցությունը նախագծի վերաբերյալ, ընդհանուր առմամբ, ներկայացրել են երեք առաջարկ, որոնք հեղինակի կողմից չեն ընդունվել՝ համապատասխան հիմնավորումներով: Արթուր Հարությունյանը, խոսելով պատգամավորների առաջարկների մասին, նշել է.
- հնարավոր չէ անձի կուտակային կենսաթոշակը, իր իսկ ցանկությամբ, սահմանել միաժամանակ երկու արժույթով,
- հնարավոր չէ կամավորության սկզբունքով միանալ համակարգին և մի քանի տարի հետո հրաժարվել դրանից, քանի որ համակարգին միանալու պահից այդ գումարներն հաշվարկվում և ներդրվում են կառավարիչ ընկերությունների կողմից:
- ճիշտ չէ օրինագիծը ևս մի քանի տարով հետաձգել, քանի որ այն միտված է կենսաթոշակային համակարգի բարելավմանն ու սոցիալական արդարության ապահովմանը:
Պատգամավորները նախարարին են առաջադրել նախագծի վերաբերյալ հանրության շրջանում անհանգստություն առաջացրած մի շարք հարցեր և ստացել պարզաբանումներ:
Հանձնաժողովը 3 կողմ, 1 ձեռնպահ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ դրական եզրակացություն է տվել օրինագիծը հերթական նիստի օրակարգում ներառելուն:
Հանձնաժողովի նիստին մասնակցել են նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search