Artsakhpress

Հասարակական

Նախագահը պարգևատրել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի հաղթողներին (լուսանկարներ)

Այսօր Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ-ում անցկացված դպրոցականների առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերում առաջին, երկրորդ երրրոդ կարգի դիպլոմների արժանացած ԱՀ 28 աշակերտների և նրանց ուսուցիչների պարգևատրման հանդիսավոր արարողություն:

Նախագահը պարգևատրել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի հաղթողներին (լուսանկարներ)

Նախագահը պարգևատրել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի հաղթողներին (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝   ԱՀ   նախագահ  Բակո  Սահակյանն  աշակերտներին  պարգևատրել  է  արժեքավոր    նվերներով՝  դյուրակիր  համակարգիչներով  և    բջջային  հեռախոսներով, իսկ  ուսուցիչներին՝   100  հազարական  դրամ   գումարով:
ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը   շնորհավորել է աշակերտներին, նրանց ուսուցիչներին ծնողներին առարկայական օլիմպիադաներում ձեռք բերված արդյունքների կապակցությամբ, մաղթել նրանց խաղաղություն, քաջառողջություն ու նոր հաղթանակներ:
Նախագահն  իր  ելույթում   մասնավորապես  ասել  է.«Այսօր  վստահաբար   կարող  ենք  ասել, որ   մատաղ  սերունդը  շարունակում  է   մեր    նախնիների  ավանդույթները, դաստիարակվում այն  արժեքներով, որոնք  դարեր   շարունակ առաջնային  են    եղել  մեր  ժողովրդի  համար: Համոզված  եմ, որ  վաղն այսօրվա  երիտասարդներն  են  պաշտպանելու, զարգացնելու ու շենացնելու մեր երկիրը: Շարունակեք սովորել նույն եռանդով, եղեք միշտ վստահ ձեր ուժերին, ձեր կարողություններին,  և  ամեն  ինչ  կստացվի»:
ԱՀ  կրթության, գիտության   և  սպորտի   նախարար  Նարինե  Աղաբալյանը    շնորհավորել  է  բոլոր  մրցանակակիրներին  և  այն  ուսուցիչներին, ովքեր  մեծ  ներդրում  ունեն  այդ   մրցանակաների  ապահովման    գործում:
Նախարարը   կրթական  ոլորտի   աշխատակիցների    անունից  շնորհակալություն  է     հայտնել   ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանին՝  կրթության    ոլորտի  հանդեպ  մշտական    ուշադրության  և  հոգածության  համար:
«Գիտելիքների  մրցույթում   հաղթելը  պատվաբեր  է, իսկ  պետության  ղեկավարի  կողմից  նման  պատվի  արժանանալը՝  ոգևորիչ  և  պարտավորեցնող:  Ուրախալի է, որ  դպրոցական  առարկայական  օլիմպիադաների  մասնակիցների  թիվը  տարեցտարի  աճում  է: Այս  տարի  հանրապետական  առարկայական   օլիմպիադայի  փուլին   մասնակցել  է   447  աշակերտ, որից  87-ն  արժանացել  են մրցանակների, իսկ   ՀՀ-ում  կայացած  եզրափակիչ   փուլում    Արցախի  հանրապետության    20  դպրոցներից   մրցանակներ  են  ստացել   28  աշակերտներ:  Ուրախալի  է, որ ունենք   դպրոցներ, որոնք    պատվախնդրորեն     ամեն  տարի  պայքարում  են   գիտելիքների  ամենամյա    մրցույթում՝  արձանագրելով  լավագույն  արդյունքներ:  Հատկանշական  է, որ  այս  տարվա   օլիմպիադայի  եզրափակիչ  փուլի    մրցանակակիրների  50%-ը   գյուղական     համայնքներից  են:  Ասկերանի  շրջանն  այս  տարի  ևս  պահպանել  է առաջատարի  դափնին՝  եզրափակիչ  փուլում  արձանագրելով  9  մրցանակ կամ  ընդհանուր  մրցանակների  1/3  մասը: Արդյունքերով  լավագույն   դպրոց  է  ճանաչվել  Ասկերանի  շրջանի  Սզնեք   դպրոցը, որն ունի  ընդամենը  13  աշակերտ. այս  տարի  կրթօջախը   ևս  ապահովել է  երեք  մրցանակ»,- ավելացրել  է  Ն. Աղաբալյանը:
Ստեփանակերտի    Ալեքսանդր  Գրիբոյեդովի  անվան  N 3   միջնակարգ   դպրոցի    12-րդ  դասարանի    աշակերտուհի,  ռուսաց  լեզվից    առարկայական  օլիմպիադայի    եզրափակիչ  փուլի  առաջին  կարգի  դիպլոմակիր  Մարիաննա  Աղաբեկյանն  իր   խոսքում  ասել է,  որ  գիտելիքն  ուժ  է, հզորություն, իսկ    դպրոցը  գիտելիքների  մատուցման    սկզբաղբյուրն  է՝  մարդուն  մարդ  դարձնելու  արվեստանոցը:
«Ուժեղ  է  այն  պետությունը, որն  ունի  կայուն, խոր  գիտելիքներ  տվող    դպրոցներ:  Դեպի   գիտելիք  տանող   ճանապարհը  հեշտ  չէ: Իմ  այդ  ճանապարհն սկսվել  է   7-րդ  դասարանից: Այսօր   արդեն    հինգերորդ  անգամ պատիվ   եմ  ունեմ  ԱՀ  նախագահի  նստավայրում  նվեր  ստանալ   Բակո  Սահակյանից»,-նշել  է  Մ.  Աղաբեկյանը:
Նա  իր  երախտագիտությունն  է  հայտնել  երկրի   նախագահին՝  հանրապետական  առարկայական  օլիմպիադայում  հաղթանակ   գրանցած  աշակերտներին   մշտական  ուշադրության  կենտրոնում  պահելու համար:  Այս   պարգևատրությունն  անչափ  կարևոր   է  և  պարտավորեցնող:
Մարտակերտի     շրջանի  Նոր  Այգեստանի   միջնակարգ  դպրոցի  11-րդ  դասարանի  աշակերտուհի,   հայ  գրականությունից  առարկայական  օլիմպիադայի  եզրափակիչ    փուլի   առաջին  կարգի  դիպլոմակիր Աստղիկ   Բաբայանն  էլ  ասել է, որ  օլիմպիադաներում   լավագույն  արդյունքների  հասնելու   համար  իրենք  չեն խնայել   ոչինչ՝   ուժ, կամք  և   ժամանակ: Նույն  աշխատանքն  իրականացրել  են նաև իրենց  ուսուցիչները, որոնց  էլ   հայտնում  են   իրենց երախտագիտությունը:
Աշակերտուհին  մասնավորապես  իր   խոսքում  ավելացրել  է.«Եկե՛ք  միասին  կերտենք    մեր  հայրենիքի   լուսավոր  ապագան, եկե՛ք  կերտենք  այն  մշակույթը, որը   հոգևոր  և նյութական  լավագույն   արժեքների  ամբողջությունն  է: Շնորհավորում եմ   բոլոր   աշակերտներին  և  ուսուցիչներին  և  մաղթում  նորանոր   բարձունքներ  և  ձեռքբերումներ»:
Ասկերանի  Էդմոն  Բարսեղյանի  անվան  միջնակարգ   դպրոցի    պատմության  ուսուցչուհի  Լուսինե  Գաբրիելյանը, ով  արժանացել  է  100  հազարական   դրամի, իր   ելույթում  ասել է, որ   ինքն  առաջին  անգամ  է  մասնակցում    պարգևատրման  արարողության, որն  էլ    համարում  է  պատվաբեր   և   ոգևորիչ:
«Անհերքելի  է, որ      ժամանակի անիվը  պտտող  ուժը  գիտելիքն  է: Այն  զորացնում է մարդուն: Գիտելիք  տվողն  ուսուցիչն  է, ով  իր  վրա  կրում է  բարոյական    պարտականություն՝  ապահովելով որակյալ  կրթություն    յուրաքամչյուր   երեխայի  համար:   Կրթական   գործը  հնարավոր  է  միայն պետության    հոգածության  պայմաններում, ինչը  մեր  հանրապետությունում   պատշաճ  մակարդակով  է  կատարվում:  Պետությունը  քայլեր  է  ձեռնարկում և  միջոցներ  չի  խնայում, որպեսզի   ապահովի  կրթված    ու  գրագետ  հասարակություն: Անտեսելով   արտաքին   վտանգները,  և   ընդունելով   ժամանակի   մարտահրավերները,   մեր  հանրապետությունում  շարունակվում են  գնահատել  երկիրը  շենացնողի, կրթողի, դաստիարակողի  ու  շենացնողի      կատարած  աշխատանքները»,-ավելացրել  է  Լ. Գաբրիելյանը: 
Միջոցառմանը ներկա էին նաև ԱՀ    Ազգային   ժողովի    նախագահ Աշոտ Ղուլյանը, պետ նախարար   Գրիգորի  Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, ուսուցիչներ, աշակերտներ   և   այլք:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վրաստանում հայ վարորդներին հարվածել են, վնասել բեռնատարները, դեսպանատունը մանրամասներ է հաղորդում

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

1997թ.-ին գլխիվայր շուռ տվեցին ժողովրդի քվեն, բայց ժամանակները փոխվել են. Արթուր Թովմասյանը ողջախոհության կոչ է անում

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Անտրամաբանական է մարդուն օժտել ընտրվելու իրավունքով, միևնույն ժամանակ չանդրադառնալ նրա ընտրելու իրավունքին. Աշոտ Ղուլյանը՝ Սամվել Բաբայանի՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկի մասին

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search