Artsakhpress

Հասարակական

Կովկասի ինստիտուտի գիտաշխատողները մայր բուհում հանդես են եկել դասախոսությամբ

Այսօր` հունիսի 25-ին, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը և նույն ինստիտուտի գիտաշխատող Գոռ Պետրոսյանը Արցախի պետական համալսարանում հանդես են եկել «Ժողովրդավարության ծագումը և վերափոխումները» թեմայով դասախոսությամբ:

Կովկասի ինստիտուտի գիտաշխատողները մայր բուհում հանդես են եկել դասախոսությամբ

Կովկասի ինստիտուտի գիտաշխատողները մայր բուհում հանդես են եկել դասախոսությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ողջունելով հյուրերին՝ Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանն ասել է, որ ինստիտուտի հետ մայր բուհի համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:
Ա. Սարգսյանը նշել է, որ այդ համագործակցությունը ունի տարիների պատմություն, և յուրաքանչյուր տարի Կովկասի ինստիտուտը Արցախի պետական համալսարանում հանդես է գալիս նոր ծրագրերով:
Այնուհետև ինստիտուտի գիտաշխատող Գոռ Պետրոսյանը ներկայացրել է ժողովրդավարության ծագումը և վերափոխումները, պատմական հիմքերը և զարգացման փուլերը:
Նրա խոսքով՝ վերջին տասնամյակների ընթացքում ամբողջ աշխարհում թրենդային է դարձել ժողովրդավարական կոչել բոլոր տեսակի համակարգերը:
«Թեման այսօր էլ արդիական է ու կարևոր:  Ժողովրդավարությունը հանդիսանում է լեգիտիմացիայի գործիք պատմական այն ժամանակաշրջանի համար, որում ապրում է մարդը: Ժողովրդավարության թեման այսօր հետաքրքրում է ամբողջ աշխարհի հասարակությանը, հատկապես՝ երիտասարդությանը, ուստի անհրաժեշտ է, որ ուսանողները բազային գիտելիքներ ունենան ժողովրդավարության մասին, որպեսզի նրանք հասկանան, թե ինչ սկզբունքներ ունի ժողովրդավարոթյունը, ինչպես է առաջացել և ինչ վերափոխումների է ենթարկվել»,- ասել է Գ. Պետրոսյանը:
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ընդգծել է ժողովրդավարության դերը՝ նշելով, որ հատկապես կարևոր է դրա կոմպետենտ լինելը:
Հանդիպման վերջում բանախոսները պատասխանել են ուսանողների բարձրացրած հարցերին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ

Search