Artsakhpress

Հասարակական

Ավարտվեց միասնական քննությունների հիմնական փուլը. արդյունքները գոհացուցիչ չեն

Արցախի Հանարապետությունում այսօր՝ հունիսի 25-ին, ավարտվել է միասնական քննությունների հիմնական փուլը:

Ավարտվեց միասնական քննությունների հիմնական փուլը. արդյունքները գոհացուցիչ չեն

Ավարտվեց    միասնական    քննությունների  հիմնական    փուլը. արդյունքները   գոհացուցիչ  չեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Մետաքսե  Հակոբյանն  ասել  է,  որ    հունիսի  11-ին  կայացած   ֆիզիկա առարկայի   միասնական  քննությանը  մասնակցել  է 124  աշակերտ, որից  «անբավարար»   գնահատական է  ստացել  55  հոգի, որը   կազմում  է  ընդհանուրի  44 %-ը: «Գերազանց»  գնահատական  ստացողները  կազմում  են  6 %. մեկ  հոգի  ստացել  է  20  միավոր:
Նրա  խոսքով՝   անգլերենի  միասնական  քննությանը  հայտագրվել  է  231  հոգի, որից  3   աշակերտ  ստացել  է  20  միավոր, «գերազանց»  գնահատական  ստացողները    կազմում  են  ընդհանուրի   26%-ը (55 հոգի),  իսկ  «անբավարար»  է  ստացել   23  հոգի (10 %):  Ֆրանսերենի  քննությանը  մասնակցել  է  2  աշակերտ, որոնցից  մեկը  ստացել  է   7,5  միավոր, իսկ  մյուսը՝  17,5:
Մաթեմատիկա   առարկայի  միասնական քննությանը   մասնակցել  է  285   դիմորդ, որից  «անբավարար»  է ստացել  56  հոգի (20%), իսկ  «գերազանց»՝ 16  (6%), ընդ  որում  2  հոգի՝ 20  միավոր: Նախորդ  տարվա  համեմատ    այս  տարի   մաթեմատիկայի   դրական   արդյունքներն  աճել  են:
Խոսելով  քննությունների   արդյունքներից՝  Մ. Հակոբյանն ասել է, որ    այնքան  էլ  գոհացուցիչ   չէ, քանի որ  անբավարար  ու  ցածր  գնահատականները   շատ  է:
 
Մեր  զրուցակիցը   նշել  է  նաև, որ   այսօր  կայացել  է  ռուսաց  լեզվի  միասնական  քննությունը, որին  մասնակցել   է  116    դիմորդ. պաշտոնական  արդյունքները   դեռևս    հայտնի  չէ:
 
«Միասնական  քննությունների  լրացուցիչ  փուլը  կանցկացվի  հուլիսի 2-8-ը:  Լրացուցիչ  փուլին  մասնակցելու  հնարավորություն  ունեն  այն  դիմորդները, ովքեր    չեն  մասնակցել   հիմնական  փուլին:  Հայտագրվել ցանկացողները  մինչև  հունիսի  28-ը՝ ժամը 16:00-ն  կարող  են   դիմել    գնահատման  և  թեստավորման  կենտրոն»,-ավելացրել  է  Մ.  Հակոբյանը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Պուտինի ղեկավարած զորավարժության ժամանակ արտակարգ դեպք է եղել

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Հայ մարտիկը 27 վայրկյանում նոկաուտի է ենթարկել ադրբեջանցուն

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Search