Artsakhpress

Մշակույթ

Գրիգոր Նարեկացի համալսարանում տեղի է ունեցել գրական ցերեկույթ՝ նվիրված սփյուռքահայ գրող Հրանտ Մարգարյանին

Արցախի գրողների միության և Համազգային հայ կրթական ու մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ Գրիգոր Նարեկացի համալսարանում այսօր տեղի է ունեցել գրական ցերեկույթ՝ նվիրված սփյուռքահայ գրող, պրոֆեսոր, թատերագիր, բեմադրիչ, դերասան Հրանտ Մարգարյանին:

Գրիգոր Նարեկացի համալսարանում տեղի է ունեցել գրական ցերեկույթ՝ նվիրված սփյուռքահայ գրող Հրանտ Մարգարյանին

Գրիգոր Նարեկացի համալսարանում տեղի է ունեցել գրական ցերեկույթ՝ նվիրված սփյուռքահայ գրող Հրանտ Մարգարյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ողջունելով ներկաներին՝ Արցախի գրողների միության նախագահ, Գրիգոր Նարեկացի համալսարանի ռեկտոր Վարդան Հակոբյանն ասել է, որ Հրանտ Մարգարյանն իր բանաստեղծություններով, թատերգություններով, բեմադրություններով, դերասանական բարձր արվեստով և հասարակական ակտիվ գործունեությամբ հայ ընթերցողին հայտնի է շատ վաղուց:
«Դժվար է Սփյուռքում լծվել հայապահպանության գործին և այդքան ամուր կապ ունենալ հայրենիքի հետ: Ճշմարիտ բանաստեղծը նա է, ով նոր ճանապարհ է ստեղծում: Եվ այդ ճանապարհը որտեղ էլ ստեղծվի, պետք է ուղեկցի մայր հայրենիք: Հրանտ Մարգարյանի ստեղծած ճանապարհը նրան վերադարձնում է հայրենիք: Ողջունում եմ Հրանտ Մարգարյանի դրամատուրգիական տաղանդը, որը որոշակիորեն նպաստում է նրա բանաստեղծությունների խորը ներկայացմանը»,- նշել է Վ. Հակոբյանը:
Այնուհետև Վարդան Հակոբյանն Արցախի գրողների միության անդամի տոմս է տրամադրել սփյուռքահայ գրողին:
Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանի խոսքով՝ Հրանտ Մարգարյանն այսօր ապրում է Նյու Յորքում, մաս է կազմում Համազգային հայ կրթական և մշակութային միությանը ու Հայ Հեղափոխական Դաշնակցությանը և մշտապես կապը պահում է մայր հայրենիքի հետ:
«Կյանքի լավագույն տարիները նա նվիրել է կուսակցական գործունեությանը և Համազգային հայ կրթական ու մշակութային միությանը, իսկ միությունը Սփյուռքում ունի մեծ առաքելություն: Այդ առաքելությունը հայ կրթության և մշակույթի պաշտպանությունն ու պահպանությունն է, տարածումն ու սերմանումը: Միաժամանակ նա հասցնում է լինել Սփյուռքի տարբեր գաղթօջախներում, որտեղ կան հայկական համայնքներ: Տարեցտարի հայրենիքին օգնելու նրա պատրաստակամությունը և նվիրվածությունը ավելի ու ավելի է կրկնապատկվում»,- նշել է Հ. Ավագյանը:
Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրենի խոսքով՝ Հ. Մարգարյանը հանդիսանում է նաև Հայ բժիշկների ֆոնդի անդամ: Այդ կազմակերպության առաքելություններից մեկն է հայրենիքում բժշկական տարբեր սարքավորումների մատակարարումը և հիվանդանոցների կառուցումը:
Արցախ կատարած այցերի ընթացքում էլ Հրանտ Մարգարյանը ցուցաբերում է որոշակի աջակցություն:
Իր խոսքում սփյուռքահայ գրողն ասել է, որ 1990 թ.-ից ի վեր պարբերաբար այցելում է Արցախ և ինչպես նախորդ, այնպես էլ այս այցի ընթացքում հասցրել է լինել դիրքերում:
2018 թ.-ին լրացել է գրողի ծննդյան 80-ամյակը, սակայն, ըստ նրա, անելիքներ դեռ կան ինչպես գրական ասպարեզում, այնպես էլ հայրենիքին աջակցելու գործում:
Հ. Մարգարյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ նշելով, որ շատ կարևոր է լինել հայրենիքին այսքան մոտ և գրական ստեղծագործությունները ներկայացնել արցախցի գրչակից ընկերներին:
Միջոցառմանը ներկայացվել է Հրանտ Մարգարյանի ծննդյան 80 և մշակութային գործունեության 65- ամյակներին նվիրված ֆիլմ:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search